Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են Խաղերի մեդալները: Այդ մասին հայտնում է Խաղերի կազմկոմիտեն: Օլիմպիական խաղերի մեդալներն ամբողջացնում են ֆրանսիական և փարիզյան ստեղծագործ միտքը, իսկ յուրաքանչյուր մեդալ Էյֆելյան աշտարակից մի կտոր կունենա, որը կլինի մեդալի կենտրոնում: Նրանց դիզայնի յուրաքանչյուր տարր արտացոլում է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ինքնության մի մասը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի ...
Կարդալ ավելին »Լուրեր
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում է՝ բանակցելու Գազայում հրադադարի շուրջ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարության պատվիրակությունը ժամանել է Կահիրե, որտեղ նախատեսվում են Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի, ինչպես նաև իսրայելցի պատանդների ու պաղեստինցի բանտարկյալների փոխանակման շուրջ բանակցություններ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հինգշաբթի առավոտյան ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք՝ ավարտելու հրադադարի հետ կապված բանակցությունները», – ասված է շարժման Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ պաղեստինյան շարժման պատվիրակությունը ...
Կարդալ ավելին »Հայաստանից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների ցուցանիշը
Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է մուտք գործել տարբեր երկրների 4 մլն 764 հազար 274 քաղաքացի, իսկ հակառակ ուղղությամբ երկրի սահմանը հատել է 4 մլն 793 հազար 768 մարդ: Ժամանածներից 1 մլն 972 հազար 135-ը և մեկնածներից 2 մլն 8 հազար 647-ը եղել են ՀՀ քաղաքացիներ: Այդպիսի տվյալներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Մեկնածների թիվը 29 հազար 494-ով գերազանցել ...
Կարդալ ավելին »Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ-ում
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսի բնականոն աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է, որ Հայաստանի շտապ վերադարձը ՀԱՊԿ-ի նորմալ և լիարժեք աշխատանքային շրջանակ, կնպաստի կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը։ «Մենք բոլորս հետաքրքրված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և նրա՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շտապ վերադարձը կազմակերպության ...
Կարդալ ավելին »Մենք խնդիր ենք դրել նոր ատոմակայան կառուցելու. Փաշինյան
Կառավարությունն առաջարկում է միջուկային և ճառագայթային վարչությունների տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ։ Համապատասխան նախագիծը քննարկվեց կառավարության հերթական նիստին։ «Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ կապված այս որոշումը կարևոր է նրանով, որ մենք նոր ատոմակայան կառուցելու խնդիր ենք դրել։ Այստեղ էլ վաղը, մյուս օրը բախվելու ենք մի իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, բայց մենք չենք ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով
Կառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով։ ՀՀ կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ ամիս քննարկել ենք ֆինանսաբյուջետային համակարգի մասին օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելու հարցը։ Մեր մտածածն այն է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մեր մոտ ոչ թե եռամյա հորիզոն ունենա, այլ հնգամյա, իսկ պետական բյուջեի հաստատումը՝ եռամյա։ Ոչ թե երեք տարվա բյուջե կընդունենք, այլ կստացվի, ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 8-ին տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արարողություն։ Նախարարության կողմից հուշագրերը ստորագրել է նախարար Վահան Քերոբյանը, ընկերությունների կողմից՝ տնօրեն Վահե Ղազարյանը։ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Ս․Ա․Ֆ․Ա․» ՍՊԸ-ը կողմից նախատեսվում է իրագործել ժամանակակից ջերմոցային տնտեսություն հիմնելու ծրագիր՝ «Այսբերգ» տեսակի հազարի ցանքատարածությունների մշակման նպատակով։ «Ագրոփիգ» ՍՊԸ-ն նախատեսում է իրագործել խոզաբուծական ֆերմայի և մսի վերամշակման ծրագիր` հատուկ ընտրված ...
Կարդալ ավելին »Հայաստանում շարունակում են գերիշխել արյան շրջանառության հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերը
Հայաստանում 2023 թվականին մահացել է 24 հազար 305 մարդ՝ 2387-ով պակաս, քան նախանցյալ տարի: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Ինչպես 2022 թվականին, մահացության դեպքերի գերակշիռ մեծամասնությունը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով: Անցյալ տարի դա հանդիսացել է 12 հազար 973, իսկ 2022-ին՝ 14 հազար 239 մարդու մահվան պատճառ: 2023-ին նորագոյացություններից մահացել է 5089 (2022-ին՝ 5141), շնչառական օրգանների հիվանդություններից՝ 2090 (2363), ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 08-02-24
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.41%-ով և կազմել 2230.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.10%-ով և կազմել 8393.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 2109.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.07%-ով և կազմել 16050.00 դոլար, անագի գինը չի փոխվել և կրկին կազմել է ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 08-02-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.13%-ով և կազմել 2047.90 դոլար, արծաթի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 22.30 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.59%-ով և կազմել 887.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ