Լուրեր

Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը կդադարեցվի

ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ ԱյԴ մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։ «Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից։ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ։ Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 14-02-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 16880.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 7625.31 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 7512.28 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 1123.08 կետ:

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 14-02-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 3.35%-ով և կազմել 77.85 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.70%-ով և կազմել 82.66 դոլար:Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:Նյու Յորքի NYMEХ-ն ...

Կարդալ ավելին »

Վազաշենի ոսկի-բազմամետաղների ուսումնասիրության նախագիծը դրական եզրակացություն է ստացել․ hetq

«Էյթի գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած` Վազաշենի ոսկու-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության նախագիծը դրական եզրակացություն է ստացել, գրում է hetq.am: Շրջակա միջավայրի նախարարությունը փորձաքննական պահանջներ է ներկայացրել ընկերությանը, որի կատարումը պարտադիր է: Մասնավորապես, մինչ գործունեության իրականացումն անհրաժեշտ է ստանալ համապատասխան համաձայնություններ և թույլտվություններ, այն է` հողի վարձակալության պայմանագիր, սեփականաշնորհված հողատարածքներում աշխատելու թույլտվություն, նախատեսվող աշխատանքներն իրականացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Անտառային կոմիտեի մասնագետների հետ համաձայնեցված: ...

Կարդալ ավելին »

Աշոտ Աղաբաբյանը՝ Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ

Մտավորական, գրող Աշոտ Աղաբաբյանը Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ է դարձել։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Ես Հայաստանի գրողների միության անդամ չեմ։ Բայց այսօր ինձ հետ մի «դեպք» պատահեց։ Դեռևս 2004-ին, երբ տպագրվեց առաջին վեպս՝ «Ռեզիդենտը», երջանկահիշատակ Լևոն Անանյանն առաջարկեց դիմում գրել ու դառնալ ՀԳՄ անդամ։ Չուզեցի։ Ով մի գիրք տպի՝ «վազելով» գրողների միության անդամ դառնա՞։ Հետո, ...

Կարդալ ավելին »

ԿԸՀ-ն հյուրընկալել է ՄԹ խորհրդարանական պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ- ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խմբի միջխորհրդարանական միության տնօրեն Ռիկ Նիմոն, Միջխորհրդանական Միության Բրիտանական Խմբի միջազգային ծրագրերի ղեկավար Ջո Փերրին, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը, ...

Կարդալ ավելին »

Տյառնընդառաջը՝ մեր կրթօջախում․ Լճկաձորում պահպանում են ավանդույթները

Լճկաձորի հիմնական դպրոցի սաները տոնել են Տյառնընդառաջը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը և նորակառույց ճանապարհները․ քննարկում ԱԺ-ում

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը՝ ի դեմս միության տնօրենի տեղակալ Շուշանիկ Քերոբյանի, մասնակցել է ԱԺ-ում փետրվարի 13-ին կազմակերպված «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկմանը։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, որի նախաձեռնությամբ անցկացվել է քննարկումը, հայտարարել է․ «Մեր առջեւ խնդիր ենք դրել ուսումնասիրել եւ հրավիրել իրավասու գերատեսչությունների, ինչպես նաեւ համայնքների ներկայացուցիչների՝ ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարն ու Ժոզեպ Բորելն անդրադարձել են Ադրբեջանի ԶՈՒ-ի հերթական սադրանքին

ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցը։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունից, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական ...

Կարդալ ավելին »
ajax-loader