ՊԵԿ-ը հրապարակել է հիշեցում՝ եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիների համար։ Հարկ է նկատի ունենալ, որ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում եկամտային հարկի վերադարձից օգտվող վարկառուին փոխհատուցվում է հիփոթեքային վարկի համար վճարված տոկոսների գումարները։ Ընդ որում, կախված հիփոթեքային վարկի մարման եղանակի ընտրությունից, հիմնականում, վարկառուն սկզբնական շրջանում մարում է ավելի մեծ չափով ...
Կարդալ ավելին »Լուրեր
ԿԲ-ն կազմակերպում է քննարկում կրիպտոակտիվների կարգավորման վերաբերյալ
Կենտրոնական բանկը կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին հրավիրում է քննարկման՝ ոլորտում նախատեսվող կարգավորման մոտեցումների վերաբերյալ: Քննարկման ընթացքում Կենտրոնական բանկը կներկայացնի ոլորտի կարգավորման ընդհանուր մոտեցումները, կլսի քննարկման մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները: Քննարկմանը մասնակցելու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել: Քննարկման վայրի և ժամկետի մասին Կենտրոնական բանկը հավելյալ կտեղեկացնի:
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և Կանադան տասը տարում 600 միլիարդ դոլարով ավելացրել են ռազմական ծախսերը
ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և Կանադան 2014 թվականից ի վեր 600 մլրդ դոլարով ավելացրել են իրենց ռազմական ծախսերը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Կարող եմ հայտարարել վերջին թվերը: 2014 թվականից ի վեր դաշինքի եվրոպական երկրները և Կանադան ռազմական ծախսերն ավելացրել են 600 միլիարդ ԱՄՆ դոլարով: Անցյալ տարի մենք տեսանք աննախադեպ՝ 11 տոկոսի աճ եվրոպական դաշնակիցների և Կանադայի կողմից։ Ես ակնկալում ...
Կարդալ ավելին »«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են «Հրազդան մարզահամալիր» ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ընկերության ամբողջ գույքը, շենքերը, շինությունները և տարածքը, այն է՝ ք. Երևան, Հրազդանի կիրճ 4 ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից տեղահանվածներին աջակցելու նպատակով
2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: ԵՄ հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Եվրոպական միությունը հայտարարել է լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ-ում անհրաժեշտ են համարում ռազմական ներուժի ամրապնդումը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) սահմաններին ստեղծված իրադրությունը պահանջում է կազմակերպության ռազմական ներուժի ամրապնդում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Աշխարհում զարգացումների դինամիկան, այդ թվում՝ այն տարածաշրջաններում, որոնք սահմանակից են կազմակերպության մեջ մտնող պետություններին, միջազգային հարաբերությունների վերափոխումը և մարտահրավերների ու սպառնալիքների շրջանակի ընդլայնումը թելադրում են հավաքական անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն, կազմակերպության ռազմական ներուժի պլանաչափ ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 14-02-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.74%-ով և կազմել 2005.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.78%-ով և կազմել 22.07 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 3.28%-ով և կազմել 880.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 14-02-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.35%-ով և կազմել 38272.75 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.37%-ով և կազմել 4953.17 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.80%-ով և կազմել 15655.60 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 17-18-ին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, ...
Կարդալ ավելին »Գործակցություն հանքարդյունաբերության, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում՝ ANDRITZ Hydro-ի հետ
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է ANDRITZ Hydro ընկերության շուկայի կառավարման գծով փոխնախագահ Նորբերտ Շվարցին․ տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից: ANDRITZ Hydro-ն էլեկտրամեխանիկական սարքավորումների և հիդրոէլեկտրակայանների ամբողջական ծառայությունների համաշխարհային մատակարար է: Ընկերությունը մշակում է երկարաժամկետ, էկոլոգիապես մաքուր և տնտեսապես արդյունավետ լուծումներ հիդրավլիկ էներգիայի արտադրության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության, մետալուրգիայի, էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում գործակցության հնարավորությունները։ Վահան Քերոբյանը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ