Լուրեր

Կրիպտո փողերի լվացումը նվազել է 30%-ով

2023թ․ կրիպտո փողերի լվացման զգալի անկում է գրանցվել՝ 30%-ով, ասվում է Chainalysis-ի՝ բլոկչեյնով գործարքները վերլուծող ընկերության զեկույցում: Այս նվազումը մասամբ պայմանավորված էր կրիպտո շուկայում առևտրային ցածր ակտիվությամբ և մասամբ այն պատճառով, որ զեղծարարների համար ավելի դժվար է դառնում խուսափել հայտնաբերվելուց: 2023թ․ կրիպտոարժույթների միջոցով լվացվել է մոտավորապես 22.2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 31.5 մլրդ դոլարի դիմաց: Այս անկումը ավելի մեծ էր, ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան դպրոցում հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանում

Մեծ Բրիտանիայի դպրոցների ղեկավարությունը բջջային հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանում: Այդ մասին հաղորդում է The Times հրատարակությունը: Ուսուցիչները նոր լիազորություններ կստանան արգելքը գործի դնելու համար, այդ թվում՝ աշակերտների պայուսակները խուզարկելու թույլտվություն, որի նպատակն է բարձրացնել կարգապահությունն ուսումնական հաստատություններում: «Բջջային հեռախոսներն Անգլիայի դպրոցներում կարգելվեն այն ուղեցույցին համապատասխան, որն այսօր թողարկվել է դպրոցների տնօրենների համար՝ փորձելով նվազագույնի հասցնել անկարգությունները և բարելավել վարքը ...

Կարդալ ավելին »

Դատարանները պարտադրել են կասեցնել «Օրրանի» հարևանությամբ շենքի շինարարությունը. բողոքը կքննվի առաջիկա նիստում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 22-ին կկայանա «Օրրան» բարեգործական կազմակերպության հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքների արգելքի վերացման պահանջով նախնական նիստը։ Վարչական և Երևանի քաղաքացիական դատարանները կայացրել էին որոշում, որով պարտադրել էին կառուցապատողին կասեցնել ապօրինի շինարարությունը։ Որոշումը, սակայն, բողոքարկվել էր պատասխանող կողմի՝ կառուցապատողի կողմից։ «Օրրան»-ը 2023թ. դեկտեմբերի 11-ին հրավիրել էր մամումի ասուլիս՝ ահազանգելու իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը, խախտելով ...

Կարդալ ավելին »

Մեր թիմի մեծ սխալն այն էր, որ հեղափոխությունից հետո հեղափոխություն չարեցինք, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հարցում չոր հաշվարկների և իր պատասխանատվության մասին։ Փաշինյանն այս մասին խոսեց Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ արձագանքելով այն հարցին, թե չի՞ կարծում, որ միջին վիճակագրական քաղաքացին, գուցե, ունի հարցերին իր պրիզմայով, իր տեսանկյունից նայելու հնարավորությունը, բայց նաև քաղաքական գործչի կարողությունն այն է, որ չոր հաշվարկներով և էմոցիոնալ դաշտից դուրս գտնվելով՝ ...

Կարդալ ավելին »

ՀՀ կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը

Հայաստանի կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը։Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիային Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր։ «Բացի բանակի համակարգից, մենք ունենք նաև աշխարհազորային համակարգ, որը հետագայում պետք է զարգանա և դառնա ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է Հայկ Ճշմարիտյանից բռնագանձել 7 անշարժ գույք, ավտոմեքենա և 15 մլրդ դրամը գերազանցող գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99-րդ հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 7 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. 2 իրավաբանական անձանցում ...

Կարդալ ավելին »

Շմոլ գազից թունավորված 6 երեխաների վիճակը գնահատվում է բավարար, 5 մեծահասակ հետազոտվել և դուրս է գրվել

Հայաստանում փետրվարի 18-ին շմոլ գազից թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների վիճակը փետրվարի 19-ին գնահատվում է բավարար, նույն դեպքով հիվանդանոց է դիմել նաև 5 մեծահասակ, նրանք հետազոտվել և դուրս են գրվել նույն օրը: Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում՝ արյան ...

Կարդալ ավելին »

Transavia-ն թռիչքներ կիրականացնի Լիոն- Երևան երթուղով

Transavia ավիաընկերությունը ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից, թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝  նաև չորեքշաբթի) օրերին:

Կարդալ ավելին »

Կառավարությունը մտադիր է ՀՀ քաղաքացիությունը պարտադիր դարձնել բնակարանային ապահովության առաջարկվելիք ծրագրից օգտվող ԼՂ բնակիչների համար

Կառավարության տեսլականը այն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք վերադառնալու ցանկություն կամ հնարավորություն չունենան, ապա պետք է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պլաններ ունի ՀՀ կառավարությունը՝ կապված ԼՂ-ից բռնի տարհանված քաղաքացիների հետ. արդյոք նրանք կվերադառնա՞ն ԼՂ, թե՞ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնաժամկետ է տվել պատանդների վերադարձի համար

Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցը նախազգուշացրել է, որ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մինչև մարտի 10 ազատ չարձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին, ապա Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողություն կսկսվի։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Իսրայելն առաջին անգամ է հայտարարում, որ իր զորքերը կարող են մտնել Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ, որտեղ ապաստան է գտել շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի։ «Աշխարհը պետք է իմանա, ...

Կարդալ ավելին »
ajax-loader