Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ France 24-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր ...
Կարդալ ավելին »Լուրեր
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի ԶՈՒ նախարարին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։ Ավելի վաղ POLITICO-ն հայտնել էր, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն ...
Կարդալ ավելին »Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրեւ
Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում տեղումներ կլինեն ձյան տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Արդեն շաբաթ օրը օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում կսկսվի։ Ինչպես փոխանցեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +10+12։
Կարդալ ավելին »Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը ձյան պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար փակել է Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ Այդ մասին հայտնել են վարչության մամուլի ծառայությունում։ «Մցխեթա–Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության հետ սահման) միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է», – հաղորդագրությունից հատված ...
Կարդալ ավելին »Գառնի համայնքի 2 բնակավայրում բենզալցակայաններ են ապամոնտաժվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Կոտայքի մարզի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 1-ին փողոց թիվ 12/1, ինչպես նաև նույն համայնքի Ողջաբերդ գյուղի 1-ին փողոց, թիվ 4/1 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Տեսչական մարմինց հայտնում են, որ հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայի վարչապետն ընդունել է Հայաստան այցելելու՝ Նիկոլ Փաշինյանի հրավերը
Փարիզում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ: Ինչպես տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` հետևողականորեն զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Գաբրիել Ատալին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի կառավարության հետ ...
Կարդալ ավելին »«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր ISO/IEC 27001/2022 հավաստագիր
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերն սպասարկող «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր ISO/IEC 27001/2022 հավաստագիր՝ տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և համակարգերի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանելու համար։ Նախարարությունից հայտնում են, որ միջազգային փորձագետների կողմից իրականացված բազմաշերտ ուսումնասիրության արդյունքում՝ սոցիալական ոլորտի թվային ծառայությունների, այն է՝ SocialGovTech-ի իրականացնող կառույցը որակվել է ISO/IEC 27001/2022 ստանդարտով՝ դառնալով նման սերտիֆիկացում ունեցող եզակի ընկերություններից մեկը Հայաստանում։ ...
Կարդալ ավելին »ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023 թվականի դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9.5%-ի: Զեկույցում նշվում է, որ զուտ դրամական փոխանցումները նվազել են 47.2%-ով, սակայն 4 անգամ գերազանցել են նախորդ ամսվա ցուցանիշը: «2024 թ. հունվարին գրանցվել է գների 0.9% անկում, որը պայմանավորված է պարենային գների 5.8% անկմամբ: Արտահանման աճը պահպանվել ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն. գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 9 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք։ Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 4-ական, հոգեկան ներգործության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, շորթման, համակարգչային հափշտակելու, պաշտոնեական գույքը չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի ...
Կարդալ ավելին »ԵՄ-ի հետ վիզային ռեժիմն ազատականացնելու համար պետք է լինեն բարձրորակ կենսաչափական անձնագրեր. Մհեր Գրիգորյան
Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրերին, ապա մենք պետք է այնպիսի որակ ապահովենք, որ խոսենք վիզային ռեժիմի ազատականացման մասին (Եվրամիության հետ – խմբ.)։ Այս մասին փետրվարի 22-ին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հարթակի ամփոփիչ զեկույցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Նա պարզաբանել է, որ եթե այս համակարգը լիարժեք աշխատի, ապա հնարավոր կլինի սահմանը հատել ավտոմատ կերպով՝ առանց որևէ պաշտոնյայի հետ շփվելու։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ