Լուրեր

Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոր Վիրապ» պետական արգելավայրում 

Փետրվարի 29-ին, ժամը 16։58-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խոր Վիրապ» պետական արգելավայրում և մոտակա տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը ...

Կարդալ ավելին »

Իտալիայի պատգամավորը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի կիսանդրին քանդելուն

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին քանդելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իտալացի պատգամավորը մասնավորապես գրել է․ «Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուր հիշատակին նվիրված կիսանդրին։ Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության և մշակույթի մեջ»։ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամը Արևմուտքին արթնանալու կոչ է արել։

Կարդալ ավելին »

Արտարժույթների փոխարժեքները մարտի 1-ին

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 1-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 401 դրամ նվազագույն և 403,50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 406 դրամ նվազագույն և 409 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 429,50 դրամ նվազագույն և 436 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 440 դրամ նվազագույն և 447 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...

Կարդալ ավելին »

Վարչապետը հարգանքի տուրք մատուցեց 2008 թ մարտի 1-ի զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում ծաղիկներ է խոնարհում 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ «Հարգանքի տուրք՝ 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին», -տեսանյութին կից գրել է վարչապետը:

Կարդալ ավելին »

Մարտիմեկյան դեպքերից անցել է 16 տարի

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը։ 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների վրա: Նույն օրը` ավելի ուշ, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվեց տասը քաղաքացի, վիրավորվեց՝ 200-ը։ 2018 թ.-ին մարտի 1-ի գործը քննության նոր թափ ստաացավ։ Այս տարիների ընթացքում այդպես էլ չբացահայտվեց, թե կոնկրետ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի բռնցքամարտի հավաքականները կմասնակցեն Օլիմպիական վարկանիշային մրցաշարի․ ՀՀ ԿԳՄՍ

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ փետրվարի 29-ից մարտի 12-ը կմասնակցեն Օլիմպիական վարկանիշային մրցաշարի․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Փարիզ-2024-ի ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է Բայրամով-Միրզոյան հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը պատրաստ է անդամակցել ԵՄ-ին

Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի անդամակցության թեկնածուի հայտ ներկայացնել, բայց ես չեմ ուզում շտապել և հայտարարել ինչ-որ բաների մասին և հետո ստացվի այնպես, որ միակողմանի քայլեր են արվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը դեպի ՆԱՏՕ ու հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին: Սիմոնյանը նշեց նաև, որ իշխանական օղակներում անգամ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ կապված քննարկումներ չեն ...

Կարդալ ավելին »

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում կա 2 զոհ

Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել Լիբանանի հարավում գտնվող Քաֆրա բնակավայրի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen-ը։ Ըստ լրատվամիջոցի թղթակցի տեղեկատվության՝ նաև բնակիչների շրջանում վիրավորների մասին տեղեկություններ են ստացվել հարևան Սիդդիքին ավանից, որը գնդակոծության է ենթարկվել երկու ժամ շարունակ։ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ավելի քան 4 ամիսների ընթացքում, ...

Կարդալ ավելին »

«ԳեոՊրոՄայնինգ» -ը չի հանդիսացել և չի հանդիսանում ԶՊՄԿ բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը ինչպես նախկինում չի հանդիսացել, այնպես էլ ներկայում չի հանդիսանում ԶՊՄԿ Ընկերության բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի։ Սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից ...

Կարդալ ավելին »
ajax-loader