Հայաստանը պատրաստ է անդամակցել ԵՄ-ին

Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի անդամակցության թեկնածուի հայտ ներկայացնել, բայց ես չեմ ուզում շտապել և հայտարարել ինչ-որ բաների մասին և հետո ստացվի այնպես, որ միակողմանի քայլեր են արվում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը դեպի ՆԱՏՕ ու հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին:

Սիմոնյանը նշեց նաև, որ իշխանական օղակներում անգամ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ կապված քննարկումներ չեն եղել, իսկ ԵՄ-ի հետ միանգամայն պատրաստ են հարաբերությունների սերտացման:

«Մեր գործողություններն ու մեր ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք ունենք ժողովրդավարության ավելի բարձր աստիճան, քան մի շարք մեր գործընկերները, ովքեր արդեն ԵՄ անդամ են»,- հավելեց Սիմոնյանը:

ajax-loader