Լուրեր

Շաբաթը 7 օր, 24 ժամ՝ պահպանություն. անտառային տնտեսություններում վերահսկողությունը խստացվում է

Ընթացիկ տարվա հունվարից հանրապետությունում անտառների պահպանության հիմնական գործառույթը տրվել է նոր ստեղծված էկոպարեկային ծառայությանը։ Այն իր պահպանության տակ է վերցնում անտառային ու հատուկ պահպանվող տարածքները։  Հրավիրած ասուլիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը նշեց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված անտառների պահպանության մակարդակի բարձրացմանը։ «Իրականացվելու են առավել խստացված ռեժիմով անտառի պահպանության աշխատանքներ։ Էկոպարեկները վերահսկողություն են իրականացնելու անտառներում ...

Կարդալ ավելին »

Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ թեմայի շուրջ կողմերի միջև խորհրդակցություններ են ընթանում։  «Մենք կապի մեջ ենք հայկական կողմի հետ այդ հարցի շուրջ, ընթանում են քննարկումներ։ Կարծիքների փոխանակումն ընթացքի մեջ է։ Մեր ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը ժամանել է Չեռնոգորիա

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը ժամանել է Պոդգորիցա, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 ընտրանու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Չեռնոգորիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝ Դարպասապահներ Գոռ Մատինյան – ԲԿՄԱ Վլադ Չատունց – «Ալաշկերտ» Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Պաշտպաններ Համլետ Մնացականյան – «Շիրակ» Ավենտիս Ավենտիսյան – «ՆԿ Յարուն» (Խորվաթիա) Պետիկ ...

Կարդալ ավելին »

Մարտի 20-ին մինչև կեսօր արգելափակումից դուրս է բերվել 16 բեռնատար, 53 մարդատար ավտոմեքենա և 185 քաղաքացի

Փրկարարները մարտի 20-ին մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել ընդհանուր թվով 16 բեռնատար, 53 մարդատար ավտոմեքենա և 185 քաղաքացի: Այդ մասին տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: «Մարտի 20-ին ժամը 09:02-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:10-12:35-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազությունը վերջին 6 ամսում ՀՀ է վերադարձրել 24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի գույք

Երկու բացառիկ լիազորությունների՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում, վերջին 6 ամիսներին՝ 2023 թվականի չորրորդ և 2024 թվականի առաջին եռամսյակներում (2024 թվականի մարտի 20-ի դրությամբ) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 9 մլրդ 937 մլն դրամի (24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի) գույք: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 46 մլն ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է․ ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

Երջանկության մասին 2024 թ․ համաշխարհային զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։  Հարցումներն իրականացրել է Gallup ընկերությունը։ Ուսումնասիրությունը հիմնվում է վեց հիմնական գործոնի վրա՝ յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը, սակայն, հիմնված է ոչ թե տվյալ երկրում այդ ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։   Արդեն ...

Կարդալ ավելին »

Հայտնի են բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամկետները

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը, համաձայն որի՝ դրանք տեղի կունենան մարտի 28-29-ին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով տվյալ ուսուցիչների լավագույն շահը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորում: Ընդգծվում է, որ այս փուլը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները հնարավորություն չեն ունենալու ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը 30 000-ական եվրոյի դրամաշնորհներ է հատկացրել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հինգ քաղաքների քաղաքապետարաններին, որոնք EU4Culture տարածաշրջանային քաղաքների ցանցի մաս են կազմում: Ինչպես տեղեկանում ենք Գյոթե կենտրոնի տարածած հաղորդագրությունից, նպատակն է ամրապնդել այդ քաղաքների Մշակութային զարգացման ռազմավարությունների կայունությունը՝ 2022 թվականին ստեղծված EU4Culture-ի աջակցությամբ: Հինգ քաղաքապետարանների ռազմավարական ծրագրերը կենտրոնացված են իրենց մարզային տնտեսությունների խթանման վրա՝ խթանելով ...

Կարդալ ավելին »

«Զվարթնոց» արգելոց-թանգարանում բացվել է Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հավաքածուն ներկայացնում է Թորամանյանի՝ Անիում և Հայաստանի տարբեր շրջաններում ծավալած գործունեությունը՝ կատարած չափագրությունները, ճարտարապետական հուշարձանների լուսանկարները, գիտական աշխատությունները, նամակները, ճամփորդական նոթերը, ինչպես նաև 1927 թ. Թորամանյանի ջանքերով ...

Կարդալ ավելին »
ajax-loader