Լուրեր

Մեկ օրում բացահայտվել է 118 հանցանք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել` 16 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության, ինքնավնասման և խուլգանության՝ 7-ական, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, թմրանյութի ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք. Ուկրաինայի 2 քաղաքացի կալանավորվել է

Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք: Այդ մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում 2024 թվականի մարտի 29-ին ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է և նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով ...

Կարդալ ավելին »

Անհաս նորածինների բժշկական սպասարկումն իրականացնելու համար պացիենտներին անվճար դեղ կտրամադրվի. ԱՆ

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել և պացիենտներին անվճար տրամադրում է «Ալանին, արգինին, ասպարագինաթթու, ցիստեին, գլուտամինաթթու, գլիցին, հիստիդին, իզոլեյցին, լեյցին, լիզին մոնոհիդրատ, մեթիոնին, օրնիթինի հիդրոքլորիդ, ֆենիլալանին, պրոլին, սերին, տաուրին, թրեոնին, տրիպտոֆան, թիրոզին, վալին, կալիումի ացետատ, կալցիումի քլորիդի դիհիդրատ, մագնեզիում ացետատի տետրահիդրատ, նատրիումի գլիցերոֆոսֆատ հիդրատացված, գլյուկոզի մոնոհիդրատ, ձիթապտղի յուղ զտված + սոյայի ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպք

 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցում բազմաբնակարան շենքի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերություններից մեկն առանձնապես խոշոր չափերով  հարկեր չվճարելու նպատակով թաքցնում է հարկման օբյեկտները` օտարվող բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշվում բնակարանների իրական արժեքները, իսկ գումարի մնացած մասը, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ ստանում են կանխիկ եղանակով: ՊԵԿ-ի ...

Կարդալ ավելին »

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվել է ֆրանսալեզու գրականության անկյուն

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվեց  ֆրանսալեզու գրականության անկյուն: Գրադարակի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դավիթ Տյուրցը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի մշակութային գծով հանձնակատար Ալեքսանդր Կլուզոն, Ֆրանսիական ինստիտուտի ուսումնական ծրագրերի համակարգող Ագապի Ասլանյանը և «Սաթէ Աթղը» Ֆրանսիական թատերական միության ղեկավար, բեմադրիչ, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լալիկ ...

Կարդալ ավելին »

Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին

Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով Հայաստանում ԵՄ առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու համար: «Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Մեր դիտորդները հաղորդում են, որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է»,- այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ առաքելության «X»-ի պաշտոնական միկրոբլոգում:

Կարդալ ավելին »

Դիմակավորված և զինված հարձակում՝ Երևանում. 3-րդ անգամ փորձել են թալանել «ՀայՓոստը»

Այսօր՝ ապրիլի 3-ին, դիմակավրոված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է Արտաշիսյան փողոցում՝ Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք, և զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը, հաղորդում է Shamshyan.com-ը: Նա չի կարողացել իր նպատակին հասնել, դիմադրության է արժանացել «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, որոնք բոլորը կանայք են եղել: Ոստիկանությունը ...

Կարդալ ավելին »

Կապանի Լեռնահարստացման կոմբինատի նվերը՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով

«Կապանի Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աջակցությամբ տպագրվել է «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հատուկ համար՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը տպագրվում է 2021 թվականից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հանդեսի սույն համարը տպագրվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության հովանավորությամբ, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Սլավիկի Ավետիսյանին։ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը 2025-ից կգործարկի ԱԱՀ վերադարձի ավտոմատ համակարգ

Հայաստանի հարկային իշխանությունները գնում են արտահանողներին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի պարզեցմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ խորհրդարանի տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում: Նրա հավաստմամբ՝ նախատեսվում է ներդնել ավտոմատ վերադարձի ինստիտուտ, որը հիմնված կլինի կոմիտեի ռիսկերի կառավարման համակարգի վերլուծության վրա։ Մուրադյանը նշել է, որ, եթե ընկերությունները եւ կոնկրետ գործարքները, որոնց գծով (բիզնեսը) ...

Կարդալ ավելին »

Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով  քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այդ մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատների» (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ: Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։ Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է Լոս Անջելեսի` մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի ...

Կարդալ ավելին »
ajax-loader