ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 38892.80 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 5202.39 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 16253.96 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Լուրեր
Եվրոպական ինդեքսներն աճել են. 09-04-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 18318.97 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 8119.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 7943.47 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 1162.30 կետ:
Կարդալ ավելին »Ղազախստանում ավելի քան 85 000 մարդ է տարհանվել հորձանքների պատճառով
Ղազախ փրկարարներն ավելի քան 85 000 մարդու են տարհանել մի շարք բնակավայրերից հորձանքների պատճառով։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ռազմական զորամասերի կոմիտեի ավագ սպա Սայպաշ Երասիլին։ «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները փրկել և տարհանել են ավելի քան 85 000 մարդու, որոնցից մոտ 30 000-ը՝ երեխաներ: Ժամանակավոր կացարաններում կա 8349 մարդ, որոնցից 3809-ը՝ երեխաներ», – ասել է նա ...
Կարդալ ավելին »Երեք հրաձիգ կմասնակցի Բրազիլիայի վարկանիշային մրցաշարին
Հայաստանի հրաձգության հավաքականը բրազիլական վարկանիշային մրցաշարին կմասնակցի 3 մարզիկով: Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ապրիլի 11-20-ը կկայանա օլիմպիական վարկանիշային հերթական մրցաշարը։ Այն կլինի 10մ մրցաձևում ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։ 25մ և 50մ մրցաձևերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս ձևերի Եվրոպայի առաջնության ժամանակ։ Վարկանիշային այս մրցաշարի յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի 2 օլիմպիական ուղեգիր։ Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն հրաձիգներ Հրաչ Բաբայանը, Էլմիրա Կարապետյանը, ...
Կարդալ ավելին »Կկայանա մեքենաների` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարների էլեկտրոնային աճուրդ
Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ ապրիլի 3-ից սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։ Քվեարկության արդյունքներով ապրիլի 14-ին կձևավորվի աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Էլեկտրոնային աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 25-ին։ «2024 թ. փետրվարի 1-ից ...
Կարդալ ավելին »ԱԳ նախարարը չի մասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Կարդալ ավելին »«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտ հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգվածով 180 փաթեթ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։ Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ապրիլի 8-ին ժամը 11։40-ի սահմաններում զննության են ենթարկել ...
Կարդալ ավելին »Հյուսիսային Ամերիկայի բնակիչները՝ արեգակի ամբողջական խավարման ականատես
Հյուսիսային Ամերիկայի երկրների միլիոնավոր բնակիչներ ապրիլի 8-ին ականատես են եղել արևի ամբողջական խավարման, որը տեսանելի է եղել 4000 կմ երկայնքով՝ Մեքսիկայից մինչև Կանադա։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Որոշ հատվածներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել մեքենաների մեծ հոսքի պատճառով։ Երբ Լուսինը հայտնվել է Երկրի և Արեգակի մեջտեղում, ԱՄՆ Արկանզաս նահանգում բազմաթիվ մարդիկ ամուսնության արարողություն են անցկացրել։ Delta ավիաընկերությունը երկու հատուկ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈւ-ն Արավուսի և Խոզնավարի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին ժամը 22:50-ին՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին՝ Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ից հայտնում են նաև, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ապրիլի 8-ին ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում ...
Կարդալ ավելին »Հայաստանում կան փակ ճանապարհներ
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ