Լուրեր

Պաշտոնատար անձը իրավական հիմք կունենա կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը

Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր: Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Անասնաբուժության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Նրա խոսքով՝ սպանդանոցներում վերահսկողության հետեւանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել կամ եթե վեց ամիս գործունեություն ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ստանալ․ դեսպան Դըկոտինյի

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է, որ Հայաստանին տրամադրվում է ֆրանսիական արտադրության այնպիսի տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ստանալ։ Այդ մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ձեռք բերել և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,- նշել է նա՝ իր գրառմանը կից հրապարակելով ֆրանսիական «Thales» ընկերության ռադարների մասին «Politico»-ի ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ում կստեղծվի մեկ միասնական ուսումնական հաստատություն. օրինագիծը քննարկվում է

Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ նախատեսվում է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները միավորել և ձևավորել որպես ՆԳՆ ենթակայությամբ ...

Կարդալ ավելին »

Անձրևային եղանակ․ գետերում սպասվում են վարարումներ

Հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում ապրիլի 8-ի համեմատ կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։ Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Ապրիլի 10-ի լուսադեմից սկսած մինչև ապրիլի 11-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Արդյունքում ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ...

Կարդալ ավելին »

Կգործի դեղերի և կերային հավելումների ցուցակը գրանցող պետական մարմին

Կսահմանվի, թե Հայաստանում որ պետական մարմինն է վարելու եւ գրանցելու դեղերի ե կերային հավելումների ցուցակը, որոնք օգտագործվում են ԵԱՏՄ անդամ երկրների անասնապահության մեջ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Սննդային արտադրանքի անվտանգության պետական վերահսկման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ապրիլի 9-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։ Հենց այդ պատճառով, ինչպես նշել ...

Կարդալ ավելին »

ԵԽ-ն 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի փախստականների համար

Ապրիլի 11-ին՝ հինգշաբթի, Եվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ ...

Կարդալ ավելին »

Կարմրուկի 276 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 276 դեպք, որից 141-ը՝ երեխա, 119-ը՝ մեծահասակ: 10 մարդ հոսպիտալացված է:

Կարդալ ավելին »

Շիրակում կիրականացվի 44 սուբվենցիոն ծրագիր

Շիրակի մարզից 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 165 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 11 մլրդ 49 մլն դրամ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը՝ 6 մլրդ 36 մլն դրամ՝ 54.6 տոկոս, համայնքների բյուջեների ֆոնդային մասը՝ 4 մլրդ 917 մլն դրամ` 44.5 տոկոս և այլ ...

Կարդալ ավելին »

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը։ Փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում ներկայացվում են ինչպես Պենդերեցկու‚ այնպես էլ մեր օրերի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնը բացվել է Պենդերեցկու ստեղծագործությունների կատարմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել տաղանդավոր ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը՝ կատարելով հայկական արմատներով լեգենդար լեհ կոմպոզիտորի «Մետամորֆոզներ» թիվ 2 ջութակի կոնցերտը‚ այնուհետև ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ներդրվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ

Հայաստանում ներդրվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ավանեսյանը հիշեցրեց, որ փաթեթը ներառում է բժիշկների լիցենզավորման պահանջը: «Բնակչության բժշկական օգնության սպասարկման որակի բարձրացման առումով մեր կադրային ներուժի թե գիտելիքների, և թե հմտությունների բարձրացումը ...

Կարդալ ավելին »
ajax-loader