Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Վ-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու վրա գտնվող կամրջի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Թովմասյանին պատկանող «ԶԻԼ» մակինիշի բեռնատարին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են Ազատ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյան հայտնեց, որ այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։ Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։ Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։ Այս պահին թռիչքուղու հատվածում ...
Կարդալ ավելին »Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը շարունակում է փակ մնալ։ Այդ մասին դեպքի վայրից հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։ Նշվում է, որ միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, ճանապարհը փակած բնակիչները գիշերել են տվյալ հատվածում, միջադեպեր չեն եղել։ Ազատության թղթակիցը փոխանցում է, որ բնակիչները ճանապարհը բացելու մտադրություն չունեն։ Միջպետական ճանապարհը փակել են Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչներ՝ իրենց բողոքն արտահայտելով սահմանի որոշ ...
Կարդալ ավելին »Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է
Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է: Կանադական Տորոնտո քաղաքում կայացած հավակնորդների մրցաշարում 14 հնարավորից հավաքելով 9 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը: 2-4-րդ տեղերը 8,5 միավորով կիսեցին Հիկարու Նակամուրան, Իան Նեպոմնյաշկին ու Ֆաբիանու Կարուանան: Հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը ընթացիկ տարում չեմպիոնական մրցախաղ կանցկացնի Չինաստանից աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի հետ:
Կարդալ ավելին »Բժշկական մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար իրականացվում են պետական պատվերի շրջանակում։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ այդ ծառայություններն են՝ Սրտի անհետաձգելի վիրահատություններ (Stentforlife) Գլխուղեղի սուր իշեմիկ և ենթասուրիշեմիկ կաթվածների բուժում Տուբերկուլոզի բուժում Հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բուժում Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բուժում Emergency ծառայություններ Հեմոդիալիզի ծառայություններ Ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական ու ճառագայթային բուժում Պալիատիվ բուժօգնություն Ծննդօգնություն Մինչև 18 տարեկանների բուժօգնություն ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 137 հանցագործություն. գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 18-19-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խուլիգանության՝ 5, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի ...
Կարդալ ավելին »Լարսը մեծ բեռնատարների համար փակել են վերանորոգման պատճառով
Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը մեծ բեռնատարների համար Վրաստանի տարածքում արգելված է վերանորոգման պատճառով: Այդ մասին հաղորդել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը։ «Վրաստանի տարածքում ճանապարհածածկույթի վերանորոգման աշխատանքների, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, մեծ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում` Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ, արգելվում է ապրիլի 19-ի ժամը ...
Կարդալ ավելին »Կոտայքում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը: Դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող` ընդհանուր 1 հա հողամասի նկատմամբ կայացած աճուրդները և կիրառել անվավերության ...
Կարդալ ավելին »ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ամփոփել է 2024 թվականի մարտ ամսվա կատարված աշխատանքը: Այդ մասին հայտնում են տեսչական մարմնից: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 157 դեպք: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 68 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 74 հաշվարկ՝ 38.091.496 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է ...
Կարդալ ավելին »Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժնի, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի, Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության և սահմանապահ զորամասի ծառայողների հետ: Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 9-ին Մեղրիի մաքսակետ-Երևան միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Հայաստանի և ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ