Լուրեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:  Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։ Ծրագիրը ...

Կարդալ ավելին »

Երկրաբանական գիտությունների ինստիտուտը՝ «Գիտություն» ցուցահանդեսին

«Գիտություն» ցուցահանդեսին Երկրաբանական գիտությունների ինստիտուտը ներկայացել է սեփական տաղավարով։ Այդ մասին հաղորդում է ինստիտուտի ֆեյսբուքյան պաշտոնական կայքը՝ հրապարակելով լուսանկարներ միջոցառումից։

Կարդալ ավելին »

Առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում 3-րդը ԶՊՄԿ-ն է

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Առաջին հորիզոնականում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որը վճարել է ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 24-ին հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Պաշտպանը The Guardian, The Independent, The Guardian/The Critic, The Telegraph/The Critic, Adam Smith Institute,  BBC, UnHerd լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741,610, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 316-ով կամ 5.0 %-ով:

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 25-04-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 25-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 414.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 420.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.15 դրամ (+0.04 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.25 դրամ (+0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (-0.50 ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 25-04-24

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 3.10%-ով և կազմել 25,080,301.37 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 3.10%-ով և կազմել 64,301.87 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 2.68%-ով և կազմել 3,163.82 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.049202602 (+0.44%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 4.30%-ով և կազմել 482.37 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում գործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել

Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, ապրիլի 22-ին այցելել է Հայաստանի պաշտպանության նախարարություն։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Կարդալ ավելին »

Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Ռուսաստանի Բելգորոդի մարզում, ինչպես նաև Ղրիմում դեղին տեղումներ են եղել, իսկ երկինքը դեղին գույն է ստացել աֆրիկյան ավազամրրիկի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ռուսաստան են հասել աֆրիկյան փոշին և ավազը: Բելգորոդում «դեղին տեղումներ են»: Երկինքը դարձել է դեղին, իսկ անձրևից հետո ավտոմեքենաների և առարկաների վրա դեղին շերտ է նստել», – հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։ ...

Կարդալ ավելին »

2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը։ Կառավարության՝ ապրիլի 25-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փոփոխությունը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման նոր մեխանիզմների մշակման և դրանց ներդրման ռազմավարական նպատակներով։ Նախարարը հիշեցրեց, որ  Տավուշի մարզում 2021-22 ուսումնական տարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը։ «Այս ուսումնական տարում մենք արդեն ունենք նոր չափորոշչով ...

Կարդալ ավելին »
ajax-loader