Մայիսի 17-31-ը Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ը: Թատերական մեծ իրադարձության շրջանակներում Գյումրիի հանդիսատեսին կներկայացվի հայաստանյան և միջազգային թատրոնների և թատերախմբերի 23 ներկայացում: Ինչպես տեղեկանում ենք «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունից, փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակը ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում կլինեն ներկայացումներ Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Վրաստանի հայտնի թատրոններից: ...
Կարդալ ավելին »Լուրեր
IT․ 84 ընկերություն 728 մլն դրամով ավելի է վճարել
2024-ի հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 84 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 20․8 մլրդ դրամի եկամուտ` 728 մլն դրամով ավելի, քան 2023թ-ի նույն ժամանակահատվածում, այս մասին տեղեկացնում է Modex-ը։ Հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024թ-ի առաջին եռամսյակում ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4․2%-ը։ ՏՏ 84 ընկերությունները միասին վճարել են 1․3 մլրդ դրամի ...
Կարդալ ավելին »Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի դպրոց-ստուդիան հանդես կգա Երևանում
Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) դպրոց-ստուդիան, որի ղեկավարը մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովն է, մայիսի 7-ին հանդես կգա Երևանում: Դպրոց-ստուդիան Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում կներկայացնի «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» մանկական երաժշտական ներկայացումը (բեմադրությունը՝ Տատյանա Բուրելի): «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» զարմանահրաշ ճամփորդություն է դեպի կախարդական աշխարհ։ Ներկայացման հերոսները ոչ միայն հրաշալի երգում ու պարում են, այլև տարբեր երաժշտական գործիքներ են ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են. 30-04-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 82.55 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 88.40 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Երևանում և Դիլիջանում այսօրվանից կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում՝ ծրագրում ներառելով մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։ Համերգները կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 95 հանցանք. գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության և գույքը հափշտակելու կամ ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Ապրիլի 29-ին Արմավիրի քաղաքային մշակույթի պալատում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված քաղաքի հայկական հասարակական կազմակերպության ստեղծման 35-ամյակին։ Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կազմի մեջ՝ որպես Արմավիրի տեղական բաժանմունք։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Արմավիրի եզակի քարտեզի շնորհանդեսը՝ ընդլայնված իրականության էֆեկտներով։ Քարտեզի ստեղծումը նվիրված է քաղաքի հիմնադրման ...
Կարդալ ավելին »Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ...
Կարդալ ավելին »Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ` 50 միլիոն եվրո արժողությամբ
Իսպանիայի իրավապահ մարմինները Ալխեսիրասի նավահանգստում առգրավել է մոտ 25 տոննա հաշիշ։ Այդ մասին հայտնել է թագավորության Քաղաքացիական գվարդիան։ Ըստ տարածված հաղորդագրության՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում։ Փաստաթղթերի համաձայն՝ փոխադրամիջոցը սեխ էր տանում Ֆրանսիա։ Սև շուկայում ապօրինի ապրանքի արժեքը կարող է հասնել 50 միլիոն եվրոյի: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Ինչպես պարզաբանել է Քաղաքացիական գվարդիան, հաշիշի առգրավված խմբաքանակը խոշորագույնն է 2005 ...
Կարդալ ավելին »Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ամփոփվել են 2024 թ. 3 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ այդ թվում նաև հանցագործությամբ պետությանը, համայնքներին, քաղաքացիական և իրավաբանական անձանց պատճառված վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2024 թ․ առաջին եռամսյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով բացահայտված՝ պատճառված ընդհանուր գույքային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ