Լուրեր

Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Այդ մասին տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Ղուկասյանը

Կարդալ ավելին »

«Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում

Մամուլի եւ լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է: Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման եւ ամրապնդման համար։ «Շնորհավորում եմ ազատ մամուլի բոլոր ջատագովներին։ Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը ...

Կարդալ ավելին »

Երևան-Սոչի չվերթի կործանումից 18 տարի է անցել

Երևան-Սոչի չվերթից կործանումից անցել է 18 տարի։  2006 թվականի մայիսի 3-ի գիշերը Armavia ավիաընկերության Airbus A320-211 կանոնավոր չվերթն իրականացնում էր RNV967 Երեւան-Սոչի երթուղով։ Եղանակային վատ պայմանների պատճառով անձնակազմին խնդրել են երկրորդ պտույտն անել։  Ափից վեց կիլոմետր հեռավորության վրա նավը ընկել է ծովը, կործանվել ու խորտակվել։ Ինքնաթիռում գտնվող բոլորը զոհվել են՝ 105 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։Ինքնաթիռը վարում էր փորձառու անձնակազմը՝ ...

Կարդալ ավելին »

Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին

Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոտիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են նույն ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 2-ին Երևան քաղաքի Շերամի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 48-ամյա Կարեն Մ.-ն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ նա 2023 թ. օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ ...

Կարդալ ավելին »

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն. ՊԵԿ

ՊԵԿ-ը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող և արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ։ Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ ...

Կարդալ ավելին »

Թունիս․ Կարթագենի երկիրը՝ Սահարայի հմայքով․ մաս կազմեք ֆանտաստիկային

Թունիսն աշխարհի այն յուրահատուկ երկրներից է, ուր հանգստի մեկնելով, հայտնվում եք միաժամանակ մի քանի միջավայրում։ Այստեղ և՛ Միջերկրական ծովի գեղեցիկ ալիքներն են, և՛ Սահարա անապատի մոգական, շաքարավազի փոշի հիշեցնող ավազը, և՛ էկզոտիկ, հազվագյուտ ծառերով փարթամ անտառները, և՛ անհավանական դյութիչ ճարտարապետությամբ ու գույներով քաղաքները, և՛ համամարդկային արժեք ներկայացնող, դարերի խորքից խոյացող կառույցների մնացորդները։ Թունիսը նախընտրելի՛ ուղղություն է զբոսաշրջության համար Հանգիստը մատչելի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 03-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 17896.50 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.88%-ով և կազմել 7914.65 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 8172.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 1177.96 կետ:

Կարդալ ավելին »

700 հազար դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. բացվեց «Կապանտեքս» կարի ֆաբրիկան (video)

Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 2-ին Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում մասնակցել է «Կապանտեքս» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բացման արարողությանը, հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Ծրագրի շրջանակում ներդրողը կատարել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Ընդհանուր առմամբ կստեղծվեն 50 նոր աշխատատեղեր։ Պատրաստի արտադրանքը հիմնականում նախատեսվում է արտահանել։ Ներկայումս կառուցվել են երկու ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 03-05-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 38225.66 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 5064.20 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.51%-ով և կազմել 15840.96 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader