Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի տարածքում, «Տելեգրամ» հավելվածի միջոցով, թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Ոստիկանության աշխատակիցները Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղում նկատել են կայանված «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենա և դրա մոտ կանգնած երկու երիտասարդի, որոնցից մեկի ձեռքին եղել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ։ ...
Կարդալ ավելին »Լուրեր
ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հանդես կգա մամուլի ասուլիսով: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ ասուլիսը կմեկնարկի ժամը 12:00-ին:
Կարդալ ավելին »Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Այդ մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ընդգծելով, որ նախնական տվյալներով՝ զինծառայողի կյանքի վտանգ չի սպառնում: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն այլ մանրամասներ չի հայտնում:
Կարդալ ավելին »Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին՝ Ալմաթիում
Նախապես ձեռքբերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան): Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Կարդալ ավելին »Երևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մինչև կեսգիշեր
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում մայիսի 13-ից կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մետրոպոլիտենը: «Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մինչ այս Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները սկսվում էին 07:30-ին, ավարտվում՝ 23:00-ին:
Կարդալ ավելին »Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 5-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխան մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Յանխ» կոչվող հանդամասում ...
Կարդալ ավելին »Ժամանակն է ՀՀ-ում լիթիումի պաշարների ուսումնասիրություն սկսել․ Հայկ Ակարմազյան
Լիթիումը հանդիպում է ապարներում, հանքային տաք ջրերում ու աղի լճերում: Արդյոք մեր երկրում կա՞ն լիթիումի պաշարներ ու կորզման հնարավորություններ: Թեմայի շուրջ Պոլիտեխնիկում աշխատաժողով է եղել, մեկ հարկի տակ են հավաքվել երկրի ընդերքն ուսումնասիրողներն ու հանքարդյունաբերողները: Որպեսզի Հայաստանում առկա պոտենցիալը լիարժեք բացահայտվի, ՀԱՊՀ մասնագետներն առաջարկում են ջրային պաշարներում համալիր ուսումնաիրություններ իրականացնել: Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »Անբավարար ինտեգրում և փակ սահմաններ․ ՀԲ փորձագետը՝ ՀՀ արտահանման խնդիրների մասին
Հայաստանն արտահանում է իր ներուժի ընդամենը մի փոքր մասը։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ավագ մասնագետ Լեյա Հաքիմը՝ վկայակոչելով ՀԲ-ի «Սահմաններից դուրս. ներուժի բացահայտում կայուն ապագայի համար» զեկույցի արդյունքները: Փորձագետի հաամոզմամբ՝ պատճառը Հայաստանի ինտեգրման անբավարար մակարդակն է և փակ սահմանների առկայությունը։ «Դա պայմանավորված է ինչպես երկրի աշխարհագրական դիրքով, այնպես էլ քաղաքական իրադրությամբ»,- ասել է նա: Հաքիմը նշել է, որ ...
Կարդալ ավելին »3.3 մլրդ դոլար. Հայաստանի միջազգային համախառն պահուստները նվազում են
Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2023թ. օգոստոսին ռեկորդային 4.220 մլրդ դոլարի հասնելուց հետո սկսել են ամսական կրճատվել՝ 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 3.304 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 11.3%-ով (կամ 420.4 մլն դոլարով), մինչդեռ, 2023թ. արձանագրվել է 26.7%-ով (կամ 784 մլն դոլարով) տարեկան աճ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։ Մասնավորապես, ՀՄՊ-ի տարեկան անկումը 2024թ. մարտին ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների՝ փոխադարձ ճանաչման համաձայնագիրը
Ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի համաձայն` փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այժմ եվրասիական հնգյակի երկրների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի) քաղաքացիների գիտական աստիճանի մասին ազգային փաստաթղթերը ճանաչվում են ինքնըստինքյան (առանց ճանաչման ազգային ընթացակարգերի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ