Լուրեր

Մոնեի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավն աճուրդում վաճառվել է 34,8 մլն դոլարով

Ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավը Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է 34,8 մլն դոլարով։ Sotheby’s-ն X սոցիալական հարթակում հայտնել է, որ արվեստի ստեղծագործության սակարկությունները տևել են գրեթե 8 րոպե։ «Խոտի դեզ Ժիվեռնիում» գործն ստեղծվել է 1893 թվականին՝ դառնալով մեկը Կլոդ Մոնեի 31 կտավներից, որոնցում նկարիչը խոտի դեզեր է պատկերել օրվա տարբեր ժամերին և տարբեր եղանակային պայմաններում։ Խոտի դեզերի ...

Կարդալ ավելին »

«JAVA-Ծրագրավորման հիմունքները» կօգնի հայերենով ծրագրավորում սովորողներին

DataArt-ի հայաստանյան գրասենյակում մայիսի 21-ին տեղի կունենա «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած «JAVA-Ծրագրավորման հիմունքները» գրքի շնորհանդեսը: Հրատարակչության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ գրքի հեղինակ Կարո Հակոբյանը տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ և իր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։ Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները՝ օգտագործելով java լեզվի լայն ու համապարփակ հնարավորությունները, այդ լեզվի քերականությունը ...

Կարդալ ավելին »

Android 15-ն ավտոմատ կկողպի հեռախոսը, եթե այն գողանան

Google-ը թողարկել է այս աշնանը ներկայացվելիք Android 15 օպերացիոն համակարգի երկրորդ բետա տարբերակը, որը ներառում է անվտանգության մի շարք նոր գործառույթներ։ Դրանցից մեկի շնորհիվ, օրինակ, սմարթֆոնի էկրանն անմիջապես կողպվում է, երբ օգտատիրոջից գողանում կամ նրա ձեռքից խլում են սմարթֆոնը։ Android 15-ի անվտանգության որոշ նոր գործառույթներ հետագայում կհայտնվեն նաև Android-ի հին տարբերակներում՝ դրանք հասանելի դարձնելով շատ ավելի շատ օգտատերերի համար: Theft ...

Կարդալ ավելին »

Վրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն

Վրաստանի խորհրդարանը կկարողանա հաղթահարել հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, որը նա դրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Դե իհարկե, խորհրդարանը կհաղթահարի այդ վետոն, քանի որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ օրենքը վրացական է»,- Պապուաշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Խորհրդարանի նախագահը հստակեցրել է, որ տեղի կունենա խորհրդարանի ...

Կարդալ ավելին »

Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին երկրում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ «Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության ողբերգական մահվան կապակցությամբ պաշտոնական սուգը կշարունակվի երեք օր», – նշված է վարչապետի հատուկ կարգադրության մեջ։ Բացի այդ, ըստ կարգադրության, ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերը կփոխվեն ցավալի իրադարձությանը համապատասխան։ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարանների ձեռքբերման համար տրվող գումարներն անհատույց են

Կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված 25 հազար ընտանիքի: Գործադիրի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ արցախցիները դրամական աջակցություն կարող են ստանալ 3 ուղղությամբ՝ բնակարանի կամ կառուցված տան ձեռք բերում, տան կառուցապատում, ինչպես նաև հիփոթեքային վարկի մարում։ Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ գումարի տրամադրման չափը ...

Կարդալ ավելին »

Շրջայցեր` Երևանի շինհրապարակներում. Ընդամենը 16 կառուցապատող է օդի որակի չափիչ սարք տեղադրել. Ավինյան

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խստացված շրջայցեր կիրականացվեն շինհրապարակները սահմանված չափորոշիներին համապատասխանեցնելու նպատակով: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես կարևորվել է օդի որակի չափիչ սարքերի տեղադրման գործընթացը: Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ GIS քարտեզի վրա արդեն տեսանելի է, թե քանի կառուցապատող է այդ աշխատանքներն իրականացրել և արդյունքը գոհացուցիչ չէ և մոտ չէ բավարար լինելու: ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն` «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին

Նիդերլանդների թագավորության Հաագա քաղաքում օրերս անցկացվել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ.) 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով, որը կազմակերպել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Նիդերլանդների թագավորությունը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություններ։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների պատվիրակներ, ժառանգության ուսումնասիրման ոլորտի տասնյակ կազմակերպություններ, փորձագետներ։ Համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ի դեմս  ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության ...

Կարդալ ավելին »

Կառուցապատումն ընթացել է խախտումներով, 50 տոկոսից ավելի փոքրացվել է Ողջաբերդ գետի հունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեում ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նշվել է, որ հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով  վնասվել է Ողջաբերդ գետի լանջապաշտպան բետոնային շերտի հենարան հողաթումբը. 50 ...

Կարդալ ավելին »

Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև

Առավոտից Հայաստանի քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։ Նրանք նշում են, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիրն է և նրանց հետ միասին սգում են նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ մյուսների մահը։ Դեսպանատանը սգո մատյան կբացվի վաղը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ նույնպես զոհվել են, այդ թվում՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader