Teghout Mining-ը ներգրավվել է եղել Քարկոփ գյուղի հետիոտնային կամրջի կառուցման աշխատանքներում (կամուրջը քանդվել էր Դեբեդ գետի հեղեղման հետևանքով)։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ ««Թեղուտ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում Քարկոփ գյուղի հետիոտնային կամրջի կառուցման ուղղությամբ»:
Կարդալ ավելին »Լուրեր
Հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը․ Քաջարանի մշակույթի պալատում բացվել է «Վիքիմեդիա Հայաստանը»
Քաջարանի մշակույթի պալատում բացվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության 8-րդ Վիքիակումբը, տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։ «Վիքիմեդիա Հայաստանի» նպատակներից է՝ հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը, ստեղծել կրթության և գիտելիքի հավասար պայմաններ, համագործակցել կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով ։ Վիքիակումբի անդամ կարող են դառնալ կամավոր հիմունքներով, համակարգչային հմտություններին տիրապետող անձինք, ովքեր կցանկանան նպաստել համացանցի տիրույթում հայալեզու ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն աշխատաժողով է անցկացրել պղնձի արդյունահանման վերաբերյալ
ԶՊՄԿ-ում կայացել է ՀՀ-ում պղնձի արդյունահանման արդի վիճակի և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ երկօրյա աշխատաժողովը, որի արդյունքներով ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Մասնակիցների թվում էին ԵՊՀ-ի, Հայաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտի և Գիտությունների ակադեմիայի մասնագիտական ինստիտուտների պրոֆեսորներ և ոլորտի գիտնականներ։ Մասնագիտական քննարկումների հետ մեկտեղ ոլորտի գիտնականներն իրենց հարցազրույցներում խոսել են Հայաստանում հանքարդյունաբերության ...
Կարդալ ավելին »Մաքսային տեսուչը կաշառք էր վերցրել իրանցի 11 վարորդից․ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձի կողմից ԻԻՀ քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնումե ն, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Մեղրիի մաքսակետի մաքսային տեսուչ Վ. Մ.-ն 2024 թվականի ապրիլի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական ...
Կարդալ ավելին »Զզբոսաշրջության թոփ 10 երկրները 2024-ին
Լավագույն 10-յակում գերակշռում են եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, որը հատկապես հայտնի ուղղություն կլինի այս ամռանը, քանի որ Փարիզը կհյուրընկալի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը: Համաշխարհային տնտեսական ֆորումի Ճամփորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսը (TTDI) իր վարկանիշը կազմելիս հաշվի է առնում մի շարք գործոններ մի քանի կատեգորիաների համար: Զեկույցի ցուցանիշները կենտրոնանում են երկրների զբոսաշրջության ոլորտների վրա, ներառյալ այնպիսի գործոնների, ինչպիսիք են ...
Կարդալ ավելին »Հարկատուներն իրականացրել են 1 տրլն 86 մլրդ դրամի 59,9 մլն գործարք․ ՊԵԿ
հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024թ. մայիս ամսվա ընթացքում իրականացվել է 59.9 մլն գործարք` 1 տրիլիոն 86.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով։ Այդ մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Գործարքները գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 4.4 մլն գործարքով կամ 8.0%-ով, իսկ արժեքային` 118.9 մլրդ ՀՀ դրամով կամ 12.3%-ով:
Կարդալ ավելին »ՀԲ-Ն 40 մլն դոլար է տրամադրում Հայաստանին մաքուր էներգիայի անցման և էլեկտրահաղորդման ցանցերի արդիականացման համար
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին 40 մլն դոլարի հատկացմանը Enabling the Energy Transition նախագծին աջակցելու համար, որը կնպաստի մինչեւ 2040 թվականը երկրի էներգետիկ հատվածի զարգացման ռազմավարության իրականացմանը: Այդ մասին նշվում է ՀԲ հաղորդագրությունում։ Մասնավորապես, ներդրումները կկենտրոնանան էլեկտրահաղորդման ենթակայանների վերականգնման, բարեփոխումների ընդունման վրա, որոնք փոխանցող ընկերությանը մասնավոր ֆինանսավորման հասանելիություն ստանալ, ինչպես նաև էներգետիկ հատվածի արդիականացմանը եւ Եվրոպայի ...
Կարդալ ավելին »ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումների հարաբերակցությունն էապես նվազել է․ ԿԲ
ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումների հարաբերակցությունը 2023 թվականին զգալիորեն նվազել է։ Այդ մասին հունիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշել է, որ վերջին մի քանի տարիներին տնտեսության վրա փոխանցումների ազդեցության տեսանկյունից տնտեսական էֆեկտը շարունակաբար թուլացել է։ «Եթե 10 և ավելի տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ՀՆԱ-ի մոտ 18%, ապա այժմ այն 8%-ից ...
Կարդալ ավելին »Տարեսկզբից աճել է անկանխիկ գնումների 10% հետվճարից օգտվող թոշակառուների թիվը
2024 թվականի սկզբից ի վեր զգալիորեն աճել է այն կենսաթոշակառուների թիվը, ովքեր օգտվում են անկանխիկ գնումների 10% հետվճարից։ Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նախորդ տարվա բյուջեի կատարման արդյունքներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։ Նրա խոսքով, ներկայում հետվճարից օգտվում է արդեն 240 հազար թոշակառու, եւ բոլոր նախադրյալները կան, որ մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի առավելագույնի: ...
Կարդալ ավելին »WhatsApp-ը փոխում է ձայնային զանգերի գործընթացը
WhatsApp-ը նախատեսում է փոխել ձայնային զանգերի գործընթացը. այժմ հավելվածի Android տարբերակում մուտքային զանգի դեպքում բաժանորդի լուսանկարը կցուցադրվի ամբողջ էկրանին։ Նոր գործառույթներ զանգերի համար Ինչպես նշում է WABetaInfo-ն, բացի զանգահարողի պրոֆիլի ամբողջ էկրանով լուսանկարից, նաև այլ նորամուծություններ են ավելացել. Այժմ վերևի հատվածի պատկերակները թույլ են տալիս փոքրացնել զանգերի պատուհանը կամ ընթացիկ զանգին կոնտակտներից նոր մասնակիցների ավելացնել։ Ներքևի վահանակն ստացել է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ