Լուրեր

Գեղակերտի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները

Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անուշ Համբարձումյանը և հայտնել, որ մոտեցել է դպրոց և նկատել, որ դպրոցի բոլոր պատուհանները քարերով դիտավորյալ կոտրել են, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ ...

Կարդալ ավելին »

Գորիսում 24-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է իր 33-ամյա մտերմուհուն

Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա կնոջ, ով հայտնել է, որ վնասվածքների հետ կապված ոչինչ չի հիշում: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գորիսցի կինը իր տան ...

Կարդալ ավելին »

Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է՝ 95-ամյակը

Այսօր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է, լրանում է մեծ շախմատիստի 95-ամյակը: Պետրոսյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1963 թվականին, 1966 թվականին՝ պաշտպանել կոչումը: «Երկաթե Տիգրանը» Միջազգային կարգի գրոսմայստեր էր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է ...

Կարդալ ավելին »

Վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո․ Ավինյան

Երևան քաղաքում վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո: Այդ մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ պարեկային ոստիկանության հետ պետք է քննարկել և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որոնք կվերաբերվեն ճանապարհատրանսպորտային պատահարներին:  Նա հիշեցրեց, որ 4 տարի առաջ այդ առումով փոփոխություն կատարվել է, բայց խնդիրը չի ...

Կարդալ ավելին »

Քաջարան-Ագարակ հատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ. պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը (վիդեո)

Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 23 կմ ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունը՝ իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ՀՁ-ն‚ կատարում է պայթեցման‚ հողային աշխատանքներ։ Շինարարությունն ընթանում է 6 տեղամասում։ Մոտ մեկ ամսից նախատեսվում է սկսել թունելի հորատման աշխատանքները։ Այժմ պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: 32 կմ ճանապարհահատվածում‚ մայրուղիների ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ

Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, որի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ՝ լուրջ վնասվածքներ ստացել։ Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 9։00-ի մերձակայքում, Ջալպայգուրիի շրջանում։ Բեռնատար գնացքն ուղևորատար գնացքին հարվածել է հետևից։ Բախման հետևանքով ուղևորատար գնացքի հետևի առնվազն 2 վագոն դուրս է եկել ռելսերից։  Դեպքի ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն նշել է հանքարդյունաբերության ոլորտի կանանց օրը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տոնել է հանքարդյունաբերության ոլորտի կանանց օրը։ «Հպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են։ Հանքարդյունաբերությունը ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած ոլորտ է, որտեղ՝ հակառակ կարծրատիպերի, կարող են հավասարապես ներգրավված լինել և’ կանայք, և’ տղամարդիկ»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

ԱԺ-ում լսումներ կլինեն Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի թեմայով

Հայաստանի Ազգային ժողովում հունիսի 21-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Այս առնչությամբ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Հիշեցնենք, որ նման հանրաքվե կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Ժողովրդավարական ուժերի հարթակը, որի մասնակից կուսակցություններն են «Հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Արամ Սարգսյան), «Հանուն Հանրապետության» կուսակցությյունը (նախագահ Արման Բաբաջանյան), ...

Կարդալ ավելին »

Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են հիմնականում շինարարության, առեւտրի, արդյունաբերության ոլորտները: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա կարեւորեց արտահանման աճը՝ նշելով, որ արտահանումն աճել է 104 տոկոսով, ներմուծումը՝ 78 տոկոսով: «Հունվար-ապրիլին ունենք 13,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Շատ է ...

Կարդալ ավելին »

Կայացել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման 2024-2030թթ. ռազմավարություն» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը

Ս.թ. հունիսի 14-ին տեղի ունեցավ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման 2024-2030թթ․ ռազամավարությունը» թեմայով ամփոփիչ աշխատաժողովը։ Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Միջոցառմանը ներկա էին նաև ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ ...

Կարդալ ավելին »
ajax-loader