Լուրեր

Եվրոպական ինդեքսներ․ 03-07-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 18164.06 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 7538.29 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 8121.20 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 1151.82 կետ:

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը 6 ամսում ապահովել է 1 տրլն 187.6 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Հարկային մարմնի կողմից 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հավաքագրվել են 1 տրլն 163.2 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 133.4 մլրդ դրամով կամ 13.0%-ով:  Այդ մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ մաքսային մարմնի կողմից հավաքագրվել են 186.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 62.9 մլրդ ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք. պայմանագրային զինծառայող է կալանավորվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն բացահայտել է պետական դավաճանության հերթական դեպքը: Ինչպես տեղեկանում ենք ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, կալանավորվել է 43-ամյա պայմանագրային զինծառայող: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2024 թվականի հունիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են փաստական տվյալներ Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից առերևույթ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի ափամերձ հատվածներում ծառերից, արմատներից և թփերից մաքրվել է 12 հեկտար տարածք

 Սևանա լճի ափամերձ հատվածներում այս տարի անտառային տարածքների մաքրման աշխատանքները մեկնարկել են մայիսի կեսերից` «Սևան ազգային պարկ»-ի Դրախտիկի տեղամասում։ Ինչպես տեղեկացրեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, անցած մեկուկես ամսվա ընթացքում արդեն Դրախտիկի տեղամասում ծառերից, թփերից, արմատներից ու բուսական այլ համակեցություններից մաքրվել է շուրջ 12 հեկտար անտառային տարածք։ Մաքրման աշխատանքներն իրականացվում են ծովի մակերևույթից 1901,5 մետր բարձրության գոտում։ Մաքրման աշխատանքներում ...

Կարդալ ավելին »

Հրազենային վնասվածքից պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում հուլիսի 3-ին ժամը 00:45-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Կարդալ ավելին »

Չինաստանը Ռուսաստանի միջոցով երկաթուղային կապ է ստեղծում Եվրոպայի հետ

Չինաստանը սկսել է կանոնավոր բեռնափոխադրումների երկաթուղային հաղորդակցությունը դեպի Եվրոպա՝ Ռուսաստանի տարածքով: Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով չինական խոշորագույն լոգիստիկ Sinotrans ընկերությանը: «Այս կանոնավոր բեռնատար գնացքի գործարկումը թույլ կտա ապրանքներն ուղղակիորեն Պեկինից ուղարկել Եվրոպա՝ նվազեցնելով ծախսերը և բարձրացնելով արդյունավետությունը»,– գործակալությունը մեջբերում է Sinotrans-ի Հյուսիսային Չինաստանի մասնաճյուղի գլխավոր տնօրենի տեղակալ Գենգ Ժանֆենգի մեկնաբանությունը: Հաղորդվում է, որ բեռնատար գնացքը, որը ...

Կարդալ ավելին »

Իրանը նավթ է արտահանում 17 երկիր, այդ թվում՝ Եվրոպա

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը նավթ է արտահանում 17 երկիր, այդ թվում՝ եվրոպական: «Օտարերկրյա ԶԼՄ-ները գրում են, որ Իրանը նավթ է արտահանում Եվրոպա, այո, ավելին, նավթ է արտահանում աշխարհի 17 երկիր»: Նրա խոսքով՝ Իսլամական հանրապետությունը տնտեսական պատերազմի մեջ է և վիճակագրություն չի հրապարակի: «Ինչ կառավարություն էլ որ իշխանության գա Միացյալ Նահանգներում, չի ազդի իրանական նավթի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մեկնարկել է Մեծ լեզվական մոդելների առաջին ամառային դպրոցը

Երևանում մեկնարկել է Մեծ լեզվական մոդելների (LLM) առաջին ամառային դպրոցը, որի նպատակն է Հայաստանում կրթել մեքենայական ուսուցման (ML) բնագավառում մասնագիտացված հետազոտողներ և ճարտարագետներ։ Ամառային դպրոցում դասավանդելու են առաջատար գիտնականներ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից (USC), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT), Google Research-ից, Լոնդոնի համալսարանական քոլեջից (UCL), Կոպենհագենի համալսարանից (UCPH) և Ամազոն և Մետա ընկերություններից: Հայաստանից ավելի քան 70 մասնակից՝ տարբեր ԲՈւՀ-երի ուսանողներ, տեխնոլոգիական ընկերությունների ...

Կարդալ ավելին »

Աստղերի մասին․ NASA-ն ցուցադրել է դեպի Արարման սյուներ թռիչքի տեսանյութը

ՆԱՍԱ-ի աջակցությամբ ստեղծվել է դեպի Ակվիլա համաստեղությունում (Երկրից հեռու է 5700 լուսատարի) գտնվող Արարման սյուների թռիչքի տեսագրությունը։ Վիրտուալ տեսախցիկը ոչ միայն մոտենում է փոշու և գազի այս վիթխարի բնական «քանդակին», այլև շրջում է դրա շուրջը՝ ցուցադրելով տիեզերական այս երևույթի ողջ շքեղությունը։ Hubble աստղադիտակի տեսանելի պատկերների և James Webb աստղադիտակի ինֆրակարմիր պատկերների համադրությունը թույլ է տվել շատ մանրամասներ տեսնել այս ձևավորման մեջ: ...

Կարդալ ավելին »

Եվրո-2024. ավարտին է մոտենում 1/8 եզրափակիչը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 2-ին կկայանան1/8 եզրափակիչի վերջին երկու հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանի ժամանակով 20:00-ին Ռումինիան ուժերը կչափի Նիդերլանդների հետ: Ժամեր անց`23:00-ին, Ավստրիայի մրցակիցը Թուրքիան է: Քառորդ եզրափակիչում այս զույգերի հաղթողները կմրցեն իրար դեմ: Քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցելու են` Գերմանիա-Իսպանիա (հուլիսի 5, 20:00), Պորտուգալիա-Ֆրանսիա (հուլիսի 5, 23:00), Անգլիա-Շվեյցարիա (հուլիսի 6, 20:00): 

Կարդալ ավելին »
ajax-loader