Լուրեր

Իրանի նոր նախագահը հաստատել է, որ կշարունակի աջակցությունը «Հեզբոլլահ»-ին

Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ կշարունակի աջակցություն ցույց տալ տարածաշրջանի «դիմադրության ուժերին», ներառյալ ՝ «Հեզբոլլահ» շարժմանը։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ սատարել է անօրինական սիոնիստական ​​ռեժիմին տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությանը: Դիմադրությանն աջակցությունն  արմատավորված է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականության մեջ, հանգուցյալ իմամ Խոմեյնիի բարձրագույն նպատակներում և Գերագույն առաջնորդի հրահանգներում և կշարունակվի նախկին ուժով», – ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 09-07-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 82.07 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 85.50 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 09-07-24

 NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2374.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 31.27 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 1022.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 09-07-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 39344.79 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 5572.85 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 18403.74 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 09-07-24

Եվրոպական ֆոնդային բորսաների հուլիսի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 18472.05 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 7627.45 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 8193.49 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 1119.25 կետ:

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ երեխաներ ամառային հանգստի են մեկնել ՌԴ

Ռուսաստանի  Իվանովո քաղաքի Ե․Դ․ Ստասովայի անվան «Ինտերդոմ» միջազգային դպրոցում մեկնարկել է «Վաղը չէ մյուս օրը» երիտասարդական ծրագրի ամառային հերթափոխը, որին մասնակցում է արցախցի 60 դպրոցական։ Հերթափոխի շրջանակում, ըստ ծրագրի, երեխաները կծանոթանան Ռուսաստանի մշակույթին, կանցկացվեն վարպետաց դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվա և Ոսկե օղակի քաղաքներ, կկազմակերպվի ռուսաց լեզվի ուսուցում և ռուսաստանցի հասակակիցների հետ շփում։ «Նախաձեռնությունը պատկանում է ռուսական կողմին՝ «Ժառանգություն եւ ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան

Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է, հայտնել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ «Ցավոք, Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է։ Հուսով եմ, որ ընտրություններից հետո նորաստեղծ կառավարությունը կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ»,- հայտնել է դեսպան Հերչինսկին։ Դեսպանը նշել է, որ Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները Եվրամիության ղեկավարների համար պարզ չեն։ ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ:  Ուղերձում ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր արժեքների վրա, կշա­րունակի սերտանալ՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների ...

Կարդալ ավելին »

Մշտադիտարկում՝ Երերույքում․ վաղքրիստոնեական տաճարը մասնակի վերականգնվել է

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները մշտադիտարկման նպատակով այցելել են Արագածոտնի և Շիրակի մարզերի հուշարձաններ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դ. թվագրվող Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ ԿԳՄՍ նախարարության և բարերար Համլետ Թադևոսյանի համագործակցությամբ իրականացվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ: Ներկա պահին կատարվում են հուշարձանի տանիքածածկի իրականացման աշխատանքները: Համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ նախատեսված ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության մարզերի մեծ մասում հուլիսի 9-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ. ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, ...

Կարդալ ավելին »
ajax-loader