Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հուլիսի 15-ին այցելել են «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերություն։ Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին Արմեն Ավետիսյանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները, կատարած ներդրումային ծրագրերն ու զարգացման տեսլականը: Նշվել է, որ հիմնական ներդրումներն ...
Կարդալ ավելին »Լուրեր
Նավթի գները նվազել են․ 16-07-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 81.66 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 84.65 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 16-07-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.98%-ով և կազմել 2433.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.29%-ով և կազմել 31.05 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.58%-ով և կազմել 1009.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 16-07-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 40211.72 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 5631.22 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 18472.57 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսները նվազել են․ 16-0-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 18590.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.19%-ով և կազմել 7632.71 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.85%-ով և կազմել 8182.96 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.08%-ով և կազմել 1045.25 կետ:
Կարդալ ավելին »Աշխարհում միջազգային առևտրից ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թվականին արտահանման ծավալներով աշխարհում ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Չինաստանը։ Նախորդ տարի այդ երկրի առևտրային պրոֆիցիտը (արտահանման դրական տարբերությունը ներկրման նկատմամբ) կազմել է 594 միլիարդ դոլար։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Գերմանիան (245.3 մլրդ), որին հաջորդում է Իռլանդիան (178 մլրդ)։ Առաջին տասնյակն ամբողջացնում են Սինգապուրը (155 մլրդ), Շվեյցարիան (131 մլրդ), Սաուդյան Արաբիան (127 մլրդ), Ռուսաստանը (121 մլրդ), ...
Կարդալ ավելին »OpenAI-ը գործակցում է ատոմային ռումբի լաբորատորիայի հետ
OpenAI-ը հայտարարեց Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի (LANL) հետ համագործակցության մասին՝ ուսումնասիրելու AI-ի օգտագործումը կենսաբանական հետազոտություններում: Սպիտակ տան վերջին գործադիր հրամանը ազգային լաբորատորիաներին հանձնարարել է գնահատել արհեստական բանականության առաջադեմ մոդելների հնարավորությունները: OpenAI-ը նշել է, որ արհեստական ինտելեկտը կարող է մեծապես նպաստել գիտության զարգացմանը։ Նախաձեռնության շրջանակներում փորձագետները կուսումնասիրեն GPT-4o-ի օգտագործումը ֆիզիկական լաբորատոր միջավայրում առաջադրանքներ կատարելու համար՝ օգտագործելով մուլտիմոդալ հնարավորություններ, ինչպիսիք են տեսողությունը ...
Կարդալ ավելին »ԶԻՆԱՊԱՀ օրենքում փոփոխություն է կատարվել
Կարևորելով ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների առաջարկությունները և կարծիքը, ինչպես նաև փորձելով սատար կանգնել և բարեկեցիկ կյանք ապահովել նրանց համար՝ ԶԻՆԱՊԱՀԻ գործադիր թիմը, համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ, մշակել է ԶԻՆԱՊԱԸ կարգավորող օրենքի փոփոխության նախագիծ։ Համաձայն այդ նախաձեռնության՝ ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել և փոփոխվել ...
Կարդալ ավելին »Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Երևանում հուլիսի 16-17-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Մարզերում հուլիսի16-17-ն առանձին շրջաններում, հուլիսի 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում ...
Կարդալ ավելին »Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ հայց ներկայացնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ։ Այդ մասին ճեպազրույցում տեղեկացրել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։ «Վրաստանի նախագահը հայցով դիմում է Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին՝ այսպես կոչված ռուսական օրենքին։ Հիշյալ օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը»,- ասել է նա։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ