Լուրեր

Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում

Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 մարզիկով: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ազգային թիմն այսքան փոքրաթիվ է: Սակայն հավաքականի կազմում բազմափորձ մարզիկներ են, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ: Ստորևը ներկայացնում ենք Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ժամանակացույցը. Հուլիսի 27-ին` Էլմիրա Կարապետյան. հրաձգության որակավորման փուլ. հուլիսի 28-ին` եզրափակիչ: Հուլիսի 27-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան. մարմնամարզության ...

Կարդալ ավելին »

Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից․ Reuters/Ipsos-ի հարցումների

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2 %-ով գերազանցում է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այդ մասին է վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումը։  Հարիսին աջակցություն է հայտնել ընտրողների 44 %-ը, Թրամփին՝ 42 %-ը։ Հարցումն անցկացվել է հուլիսի 22-23-ին՝ այն բանից հետո, երբ Բայդենը հայտնեց ընտրապայքարից դուրս գալու և Քամալա Հարիսին որպես դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու աջակցելու մասին։ Reuters-ը նշում ...

Կարդալ ավելին »

«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի դամբարանադաշտ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում շարունակված հնագիտական պեղումները, որոնք ընթացել են 2024 թվականի հուլիսից, հետաքրքիր ու նոր բացահայտումներ են տվել՝ լրացնելով ու հարստացնելով 2020-2023 թվականներին  իրականացված պեղումների արդյունքները։  Պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզանից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 24-07-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 77.27 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 81.32 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 24-07-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.78%-ով և կազմել 2417.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.96%-ով և կազմել 29.49 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 955.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 24-07-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 40358.09 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 5555.74 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 17997.35 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 24-07-24

Եվրոպական ֆոնդային բորսաների հուլիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 18557.70 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 7598.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 8167.37 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 1092.67 կետ:

Կարդալ ավելին »

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 20-21-ին Դիլիջան քաղաքում անցկացրել է «Արհեստների 2-րդ միջազգային փառատոն»-ը։ Փառատոնին մասնակցել են շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և արտերկրից (Լատվիա, Սերբիա, Ռուսաստան, Վրաստան, Բուլղարիա, Իրան):  Երկու օր շարունակ Դիլիջանը դարձել էր արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական մի վայր: Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի հետ քննարկել է Գավառում և Մարտունիում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագրերը։  Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «EU4Sevan» ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում ավարտին կհասցվեն Գավառ քաղաքի Բարեկամության- 42 բազմաբնակարան և Նորատուս բնակավայրի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների շենքերի կոյուղաջրերի մաքրման ...

Կարդալ ավելին »

Սնուփ Դոգը կմասնակցի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի վերջին մասնակիցներից մեկը` մինչ Խաղերի բացման արարողությունը: Այդ մասին հայտնում է France24-ը: Սնուփ Դոգը ջահով կանցնի Փարիզի հնագույն թաղամասերից մեկով` Սենթ-Դենիսով: Նույն թաղամասում փոխանցումավազքին կմասնակցեն նաև ֆրանսիացի դերասան Լետիցիա Կաստան, ռեփեր  MC Սոլարը և այլոք: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն արդեն մոտ երկու ամիս է, ինչ շրջում է ամբողջ Ֆրանսիայով ...

Կարդալ ավելին »
ajax-loader