Լուրեր

«Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան» ՔԿՀ-ներում 30 դատապարտյալ դրական գնահատական է ստացել էքստեռն քննությունից

Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել 19 և բարձր տարիք ունեցող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Քննություններին մասնակցել են այն դատապարտյալները, որոնք անցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի տարեկան դատապարտյալների համար ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 25-ին խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի դատախազությունում՝ ուղղված ապօրինի ընդերքօգտագործման դեմ պայքարին: Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, մարզի դատախազության դատախազները: Վահան Սարգսյանն, անդրադառնալով ընդերքօգտագործման ապօրինի ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին: Վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։   «Առաջին կանգառը Փարաքարի միջն. դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:  Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս ...

Կարդալ ավելին »

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը` քառամյակի ամենակարևոր սպորտային իրադարձությունը:  Փարիզն ամբողջապես պատրաստ է խաղերի մեկնարկին և բացման պաշտոնական արարողությանը: Մայրաքաղաքի կենտրոնը ամբողջապես փակ է զբոսաշրջիկների համար, մուտքը միայն հատուկ հավատարմագիր և Խաղերին մասնակցություն ունեցող ազգային օլիմպիական կոմիտեների և մարզական լրագրողների համար է:  Խաղերի բացման արարողությունը կկայանա Սեն գետի երկայնքով: Ազգային թիմերը մարզասերներին կողջունեն նավարկելով և կմիավորվեն ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն, ինչպես միշտ, առաջատարն է․ 1000 խոշոր հարկատուների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900.4 մլրդ դրամ, որը կազմում է ՊԵԿ կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը, իսկ վերադարձը նվազեցնելու դեպքում` 72 %-ը: Նախորդ տարվա համեմատ 1000 խոշոր հարկ ...

Կարդալ ավելին »

Sevan Agritech Summit-ը կխթանի նորարարությունը գյուղատնտեսության ոլորտում

Հուլիսի 24-ին առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց «Sevan Agritech Summit» միջոցառումը: Այն նպատակ ունի նպաստել ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ փոխգործակցության զարգացմանը, ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։ «Sevan Agritech Summit»-ը կազմակերպում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 26-07-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.92%-ով և կազմել 78.46 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.79%-ով և կազմել 82.54 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 26-07-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.14%-ով և կազմել 2370.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 27.95 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 947.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 26-07-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 39935.07 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.51%-ով և կազմել 5399.22 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.93%-ով և կազմել 17181.72 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 26-07-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.48%-ով և կազմել 18298.72 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.15%-ով և կազմել 7427.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 8186.35 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 1121.76 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader