Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին: Վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  

«Առաջին կանգառը Փարաքարի միջն. դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: 

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:

Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- ասված է գրառման մեջ:

ajax-loader