Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 28-ին տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Երանոս» տեղամասի հատվածում ծուխ է նկատվում։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայծակի հետևանքով. այրվում է ծառ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։46-ին, մասամբ այրվել է 1 գիհու ծառ:
Կարդալ ավելին »Լուրեր
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին
Հայաստան-Թուրքիա սահմանին հուլիսի 30-ին տեղի կունենա ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերություններին կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստան-Թուրքիա սահմանին հուլիսի 30-ին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:
Կարդալ ավելին »ԶՈՒ կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կան երեք տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 29-ին, ժամը 08:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է ծառին, կան տուժածներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների ...
Կարդալ ավելին »Փարիզ-2024. այսօր պայքարի մեջ է մտնում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականից հուլիսի 29-ին մրցապայքարի մեջ կմտնի բռնցքամարտի գերծանր քաշային կարգում հանդես եկող Դավիթ Չալոյանը: Չալոյանի առաջին մրցակիցը Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Օրի Դելիշեսն է: Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականում ելույթներն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Երկուսն էլ չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Մարմնամարզիկներ Արթուր ...
Կարդալ ավելին »Խոշոր հարկատու բանկերի հարկերը նվազել են 11.42%-ով. առաջատարն Ամերիաբանկն է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։ 2024թ. հունվար-հունիս ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 11.81%-ով կամ 2.35 մլրդ դրամով՝ ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 29-07-24
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 2.22%-ով և կազմել 27,099,930.30 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 2.22%-ով և կազմել 69,773.25 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 3.38%-ով և կազմել 3,384.63 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.048481998 (+1.11%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 17.41%-ով և կազմել 449.60 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.006440078 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր․ 29-07-24
ՀՀ բանկերի կսահմանած՝ դրամի փոխարժեքները հուլիսի 29-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 389.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 417.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 424.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.43 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.58 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ...
Կարդալ ավելին »Կապանում և Գորիսում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին »Չինաստանում նոր վայրեր են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Չինաստանում նոր բնական վայրեր է ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում: Համապատասխան որոշումն ընդունվել է Հնդկաստանի մայրաքաղաքում ընթացող Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի ժամանակ։ Ցանկում ներառված են Բադին Ջարան անապատի ավազաթմբերը և լճերը, որոնք հայտնի են աշխարհի ամենաբարձր (մինչև 500 մետր) անշարժ ավազաթմբերով։ Այս օբյեկտը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևմուտքում: «Իր աշխարհագրական դիրքի և երկրաբանական ֆոնի պատճառով տեղանքը մեծ ազդեցություն է ունենում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ