42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կան երեք տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 29-ին, ժամը 08:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է ծառին, կան տուժածներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։  

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: 

Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1955 թ․) բախվել է ծառին․ կա երեք տուժած։

Շտապօգնության աշխատակիցները վարորդին հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Լ. Հ.-ին (ծնված 1969 թ.) և Ա. Գ.-ին (ծնված 1979 թ․) տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն։

ajax-loader