Լուրեր

Պետքարտուղարությունն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հնարավորությանը

Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիներին և վերջիններիս ազատ արձակման հնարավորություններին, նշել է, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան։  Պատելն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե Պետքարտուղարությունը հետևո՞ւմ է արդյոք Բաքվում պահվող հայ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ...

Կարդալ ավելին »

Էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են։ Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 5 էլեկտրական ավտոբուս։ «Ինչպես որ գնացքն է առաջինը Գյումրի մտել, այնպես էլ ամբողջ Կովկասում առաջին էլեկտրական ավտոբուսները մտան Գյումրի: Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը Դիլիջանում ծանոթացել է ճանապարհաշինական և բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Տավուշի մարզ կատարած այցելության շրջանակներում ծանոթացել է 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքում գտնվող ծրագրերին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այցի վերաբերյալ։  «Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 02-08-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 18508.65 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 7531.49 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 8367.98 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 1076.55 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 02-08-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 40842.79 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.58%-ով և կազմել 5522.30 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.64%-ով և կազմել 17599.40 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 02-08-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 2.94%-ով և կազմել 2487.00 դոլար, արծաթի գինն աճել է 0.97%-ով և կազմել 29.03 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.62%-ով և կազմել 983.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 02-08-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 3.52%-ով և կազմել 78.51 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.36%-ով և կազմել 80.73 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

24.29 միլիարդ դոլարով աճել է ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարեսկզբից աճել է 24.29 միլիարդ դոլարով: Այդ մասին ասվում է Bloomberg-ի կողմից հրապարակված Bloomberg Billionaires Index-ում: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 6.37 միլիարդ դոլար: Նրա կարողությունն աճել է մինչև 25.2 միլիարդ դոլար: Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 5.89 միլիարդ դոլարով՝ հասնելով 26.8 միլիարդ դոլարի: Վագիթ Ալեքպերովը տարեսկզբից ավելացրել է իր կարողությունը 3.24 ...

Կարդալ ավելին »

Crypto-ում ամենաշատը վաստակում են կանայք

Կրիպտոարժույթների ոլորտում աշխատող կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ: Այս մասին են վկայում Pantera Capital-ի հետազոտության արդյունքները: Հարցումն անցկացվել է հունիս-հուլիս ամիսներին ԱՄՆ 502 բնակիչների շրջանում: Ելնելով միջին բազային աշխատավարձից՝ տղամարդու վաստակած յուրաքանչյուր դոլարի դիմաց կինը վաստակում է 1.15 դոլար: Ոչ կրիպտոարժույթային ընկերություններում կանանց համար այդ ցուցանիշը կազմում է 84 ցենտ: Հետազոտության համաձայն՝ Web3 արդյունաբերությունն ամենաբարձր վարձատվությամբ ոլորտներից մեկն ...

Կարդալ ավելին »

Քննչական կոմիտեն ձեռք է բերել ծառայողական 10 էլեկտրամոբիլ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ձեռք է բերել «BYD» մակնիշի 10 էլեկտրամոբիլ, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ավտոմեքենաները ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու, իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։  Էլեկտրամոբիլները ձեռք են բերվել մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ, պետական բյուջեից հատկացված 122 մլն. ...

Կարդալ ավելին »
ajax-loader