Լուրեր

Փարիզ-2024. մարմնամարզիկները «Հայաստանի տանը» հանդիպեցին երկրպագուներին

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, ՕԽ մասնակից Վահագն Դավթյանը և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները «Հայաստանի տանը» հանդիպեցին Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը,  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 06-08-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.70%-ով և կազմել 74.06 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.38%-ով և կազմել 77.24 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում հուլիսին ծնվել է 111 երեխա

2024 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի  ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 111 երեխա՝ 65 տղա, 46 աղջիկ։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովից, 53 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24-ը՝ Գավառի, 17-ը՝ Սևանի, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։  2023 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 128 երեխա։ 

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 06-08-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների օգոստոսի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.60%-ով և կազմել 38703.27 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 3.00%-ով և կազմել 5186.33 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.43%-ով և կազմել 16200.08 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են. 06-08-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.82%-ով և կազմել 17339.00 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.42%-ով և կազմել 7148.99 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 2.04%-ով և կազմել 8008.23 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.56%-ով և կազմել 1049.01 կետ:

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա ՄԱԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով

Մեկնարկել է սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք ՄԱԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության գրանցումը։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝  https://www.unwto.org/8-UN-Tourism-Global-Conference-Wine… ։ «Ամենամյա այս համաժողովը եզակի հնարավորություն է գինու զբոսաշրջության ոլորտի փորձագետների համար համատեղ աշխատելու և զբոսաշրջությունը համայնքների կայուն, ներառական և դիմակայուն ապագայի շարժիչ ուժ դարձնելուն ուղղված լուծումներ գտնելու համար։ Սահմանափակ ...

Կարդալ ավելին »

170 միլիոն դրամ ԶՊՄԿ-ից՝ աջակցելու տեղահանված արցախցիներին

«Աջակցություն տեղահանված արցախցիներին» ծրագրի շրջանակում 2023 թվականի սեպտեմբերից ԶՊՄԿ-ն ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Անցած օրն ամփոփվել է ծրագրի հերթական փուլը, որով կենցաղային տեխնիկա և կահույք էր տրամադրվում Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

ԲՏԱ նախարարությունը մտադիր է գործարկել միջազգային աքսելերացիոն ծրագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Krisp ծրագրային ապահովման և մշակման ընկերություն։ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից 2017 թվականին հիմնադրված ընկերությունը՝ Krisp-ը, օգտագործում է ալգորիթմներ՝ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար։ ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարը Արտավազդ Մինասյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, ...

Կարդալ ավելին »

ԱԶԲ-ն կհամաֆինանսավորի Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փաստահավաք առաքելության անդամներին՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդագրության համաձայն, ԱԶԲ փաստահավաք առաքելության նպատակն է քննարկել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի 27կմ երկարությամբ հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցերի մանրամասները և նախապատրաստել ստորագրվելիք ...

Կարդալ ավելին »

«Ռոսսելխոզնադզորը» հանել է սահմանափակումը ՌԴ գյուղմթերք արտահանող հայկական 16 ձեռնարկություններից միայն մեկի համար

Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն, քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: ...

Կարդալ ավելին »
ajax-loader