Իրականությանը չեն համապատասխանում մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը միտված է սահմանելու, որ քաղաքացին նախ վճարի տուգանքը, ապա կարողանա դատական կարգով վիճարկել այն: Այդ մասին հաղորդագրություն են տարածել ՀՀ արդարադատության նախարարությունից, ընդգծելով, որ գերատեսչության կողմից շրջանառված Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի ...
Կարդալ ավելին »Լուրեր
Երևանի մետրոպոլիտենն արդիականացվում և վերազինվում է. ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ
Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենը արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ՝ նշելով, որ մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդրվել է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմել է 47 ...
Կարդալ ավելին »Գրենլանդիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Գրենլանդիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ 31 պատգամավորական մանդատի համար կպայքարեն վեց կուսակցությունների 231 ներկայացուցիչներ։ Քվեարկությանը կմասնակցի կղզու մոտ 40 հազար ընտրող։ Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ակնկալվում է, որ արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Դանիայի հետ Գրենլանդիայի ապագա հարաբերությունների համար, հատկապես Արկտիկայի նկատմամբ միջազգային հետաքրքրության աճի ֆոնին: Ներկայում խորհրդարանի մեծամասնությունը՝ 31 մանդատներից 21-ը, վերահսկվում է «Ինուիտ Ատակվատիգիիտ» (Ժողովրդական համայնք) ...
Կարդալ ավելին »Վիճակահանությամբ որոշվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թիվը ամենափոքրն է։ Այն կուսակցությունը կամ ...
Կարդալ ավելին »Երկարատև դադարից հետո Գյումրիում է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը
Երկարատև դադարից հետո Գյումրի է ժամանել Գյումրիի «Արվեստների ակադեմիայի» հիմնադիր, անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը: 1991 թվականի հունիսին Լորիս Ճգնավորյանը մի խումբ ուխտագնացների հետ ոտքով Երևանից քայլեց մինչև Գյումրի, որպեսզի դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի: Ականատեսները պատմում են, որ քաղաքի մուտքի մոտ, ի նշան հարգանքի, մաեստրոն հանեց կոշիկները և ոտաբոբիկ մտավ ավերված քաղաք: Արվեստների երեք տարբեր բուհեր ...
Կարդալ ավելին »Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանա 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները: Մարտի 11-ին Երևանի ժամանակով 21:45-ին կկայանա «Բարսելոնա»-«Բենֆիկա» խաղը: Թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Բարսելոնա»-ն: Կեսգիշերին միմյանց դեմ կմրցեն «Բայեր»-«Բավարիա» ( առաջին խաղ` 0:3), «Ինտեր»-«Ֆեյենորդ» (առաջին խաղ` 2:0), «Լիվերպուլ»-ՊՍԺ (առաջին խաղ` 1:0) թիմերը: Մարտի 12-ին ժամը 21:45-ին կկայանա «Լիլ»-«Բորուսիա» խաղը (1:1), իսկ կեսգիշերին կմրցեն «Արսենալ»-«ՊՍՎ» (7:1), «Աստոն Վիլա»-«Բրյուգե» (3:1), «Աթլետիկո»-«Ռեալ» (1:2) ...
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանը մարտի 12-ի լիագումար նիստում կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։ ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրի ներքո։ Նույն ...
Կարդալ ավելին »Կնյազ Իբոյանը` Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ընտրանին երրորդ մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր: Եզրափակիչում Իբոյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիևի հետ և զիջեց 12:1 հաշվով: Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի չեմպիոն էր դարձել Լևիկ Միքայելյանը, ...
Կարդալ ավելին »Պարեկները մարտի 3-ից 10-ը Երևանում հայտնաբերել են 4 479, մարզերում՝ 14 124 խախտում
ՀՀ մայրաքաղաքում մարտի 3-ից 10-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 479 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 188, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ «Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 660, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 309, ...
Կարդալ ավելին »Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 70,69 դոլար
Brent-ի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել է 0,33 դոլարով (0,47%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 70, 69 դոլարի: Айմասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի ապրիլյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,36 ցենտով (0,54%)՝մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 67,4 դոլարի։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ