ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. հունվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 768,374 մարդ, այդ թվում 219,283 պետական և 549,091 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝ Հայաստանում 2025թ. հունվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների ...
Կարդալ ավելին »Լուրեր
DOGE-ի հաստիքները կկրկնապատկվեն
Իլոն Մասկը, որը վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) աշխատանքը, մտադիր է կրկնապատկել կազմակերպության աշխատակազմը, որը ներկայում կազմում է մոտ 100 մարդ։ Այդ մասին նա խոսել է Fox Business հեռուստաալիքի հարցազրույցում։ «Մեզ մոտ աշխատում է 100-ից մի փոքր ավելի մարդ: Հուսով եմ՝ կհասնենք 200-ի»,- նշել է նա։ Մասկի խոսքով՝ թիմը հավաքագրում է ծրագրային ապահովման մշակողների եւ տեղեկատվական անվտանգության մասնագետների։ Նա ավելացրել է, որ DOGE-ն ունի պատասխանատվության լայն շրջանակ՝ ընդգրկելով ԱՄՆ բոլոր դաշնային գործակալությունները: Այս համատեքստում ձեռնարկատերը մատնանշել է բյուջեի «հսկայական դեֆիցիտը», որը կազմում է 2 տրլն դոլար, մինչդեռ տոկոսավճարները գերազանցում են Պենտագոնի բյուջեն։ «Եթե մենք ոչինչ չանենք, ոչ մի բանի համար փող չի լինի։ Մենք ուղղակի կսպասարկենք պարտքերը։ Ես պարզապես չեմ ուզում, որ Ամերիկան սնանկանա»,- ասել է գործարարը։ Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո DOGE-ն սկսել է ԱՄՆ կառավարության ծախսերի մասշտաբային ստուգումը: Իլոն Մասկի խոսքով՝ ծառայությունն ակնկալում է 2 տրլն դոլարով կրճատել Վաշինգտոնի կառավարության ծախսերը։ Փաստորեն, Մասկի դրդմամբ ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը` նրա հետագա վերակազմավորման նպատակով։
Կարդալ ավելին »Թրամփը Tesla կգնի՝ աջակցելու Մասկին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։ Այդ մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։ «Ես վաղն առավոտյան պատրաստվում եմ գնել բոլորովին նոր Tesla՝ ի նշան վստահության և աջակցության իսկապես մեծ ամերիկացի Իլոն Մասկի: Ինչո՞ւ նա պետք է պատժվի այն բանի համար, որ գործի է դնում իր հսկայական հմտությունները, ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը ելույթով կմեկնարկի «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 15-ին տեղի կունենա համանուն բանախոսությունների շարքի առաջին միջոցառումը։ Ինչպես տեղեկանում ենք «Իմ Քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, մեկնարկային հանդիպման խոսնակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով։ Միջոցառմանը հրավիրված են նրանք, ովքեր նախկինում մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմանդրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» ...
Կարդալ ավելին »Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման համար կժամանեն մասնագետներ Իտալիայից
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ Նախարարության նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, 2019 թ. իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 12/03/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.10%-ով և կազմել 65.91 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.10%-ով և կազմել 69.23 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 12/03/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.64%-ով և կազմել 2900.10 դոլար, արծաթի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 32.57 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 966.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 12/03/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.69%-ով և կազմել 22620.95 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.90%-ով և կազմել 8047.60 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 8600.22 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 12/03/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.08%-ով և կազմել 41911.71 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.70%-ով և կազմել 5614.56 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 4.00%-ով և կազմել 17468.32 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 11-ին, կազմել է 394.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.69 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.99 դրամ (աճել է 0.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.3 դրամ (նվազել է 0.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ (աճել է 0.11 դրամով): Հայաստանյան բանկերում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ