Լուրեր

Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել

Մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ: Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%: «Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում: ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) պաշտոնական ծանուցում է ստացել Իրանից՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին։ 2025 թվականի հունվարին Իրանը ծանուցվել էր ԵԱՏՄ-ում բոլոր ընթացակարգերի ավարտի մասին։ ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ից։ «Նոր համաձայնագրի իրականացումը արդյունավետ գործիք կդառնա ...

Կարդալ ավելին »

ԿԲ ամառային դպրոցն ընդունում է հայտեր

Հուլիսի 2-5-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի կունենա ամառային դպրոց: Այն կազմակերպվում է Երեւանի տնտեսագիտական դպրոցի (Yerevan Economic School) եւ Չիկագոյի համալսարանի՝ Հարստության անհավասարության հետազոտությունների Սթոուն կենտրոնի (Stone Center for Research on Wealth Inequality) հետ համագործակցությամբ։ Ամառային դպրոցը նախատեսված է ասպիրանտների, դոկտորանտների եւ երիտասարդ դասախոսների համար՝ անկախ նրանց բնակության վայրից։ Ծրագրի շրջանակում կլինեն խորացված դասախոսություններ անհավասարության հետազոտման արդի մեթոդների ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է ՀՀ-ում Wizz Air-ի գործունեության ընդլայնումը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Wizz Air» ընկերության կոմերցիոն եւ գործառնական գլխավոր տնօրեն Մայքլ Դելեհանթի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը Մհեր Գրիգորյանը կարեւորել է ընկերության գործունեությունը Հայաստանում՝ «ընդգծելով դրա նշանակությունը զբոսաշրջության եւ մարդկանց շարժունակության ակտիվացման տեսանկյունից»: «Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Wizz Air» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները՝ ինչպես Երեւանի «Զվարթնոց» միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված օդանավակայանների ...

Կարդալ ավելին »

Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից. ՊԵԿ

Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում ...

Կարդալ ավելին »

Նույնքան արագ, որքան բենզինը․ BYD-ն բարձրացնում է էլեկտրաքարերի լիցքավորման արագությունը

Չինական BYD-ը գործարկել է 1000 վոլտ լարման ճարտարապետությամբ էլեկտրական մեքենաների նորացված հարթակ, որը թույլ կտա լիցքավորել նույնքան արագ, որքան ավանդական մեքենաները լցնում են բենզինով: Նոր հարթակի շնորհիվ մեքենաները կլիցքավորվեն մինչև 1000 կՎտ հզորությամբ և հինգ րոպե լիցքավորվելուց հետո կկարողանան անցնել 400 կմ ճանապարհ: BYD-ի հիմնադիր Վան Չուանֆուի խոսքով, 1000 վոլտ լարման ճարտարապետությամբ առաջին էլեկտրական մեքենաները կլինեն Han L սեդանը և ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն ապրիլի 2-ին ներմուծման մաքսատուրքեր կսահմանի

Վաշինգտոնը դեռ նախատեսում է հայելային մաքսատուրքեր մտցնել, որոնք հավասար կլինեն այն մաքսատուրքերին, որոնք այլ երկրները գանձում են ամերիկյան ապրանքների ներմուծման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մաքսատուրքերը փոխադարձ են լինելու։ Սա նշանակում է, որ եթե մեզանից գանձում են, ապա մենք գանձում ենք իրենցից, դա այնքան պարզ է: Բազմաթիվ միլիարդավոր դոլարներ արդեն հասել են մեզ, ...

Կարդալ ավելին »

Ամերիկացին մոտ 770 000 դոլար արժողությամբ գողացված ականջօղերը «թաքցրել» է սեփական ստամոքսում

Ամերիկացի  Ջեյթան Գիլդերը փորձել է սեփական ստամոքսում «թաքցնել» գողացված Tiffany ականջօղերը, սակայն ի վերջո ձերբակալվել է։ Այդ մասին հայտնում է BBC-ն։  ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է մի տղամարդու, որը, ենթադրաբար, կուլ է տվել 769 500 դոլար արժողությամբ ականջօղեր, որոնք նա գողացել է Tiffany & Co. ոսկերչական խանութից:   Ոստիկանությունը հայտնել է, որ 32-ամյա Ջեյթան Գիլդերը խաբել ...

Կարդալ ավելին »

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մարտի 25-ին տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի  համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան  100-ամյա հոբելյանին: Համերգը կրում է «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի ...

Կարդալ ավելին »

Մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում

Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ մարտի 18-ի երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, մանրամասնելով, որ տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:  Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ  և կուղեկցվեն ամպրոպներով: Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ...

Կարդալ ավելին »
ajax-loader