ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) պաշտոնական ծանուցում է ստացել Իրանից՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին։

2025 թվականի հունվարին Իրանը ծանուցվել էր ԵԱՏՄ-ում բոլոր ընթացակարգերի ավարտի մասին։

ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ից։

«Նոր համաձայնագրի իրականացումը արդյունավետ գործիք կդառնա առեւտուրը զարգացնելու համար եւ տեսանելի ապագայում փոխադարձ ապրանքաշրջանառությունը կհասցնի ռեկորդային $12 միլիարդի։ Դա կլինի գրեթե կրկնակի աճ ներկա ծավալների համեմատ»,- ասվում է ԵՏՀ-ի հաղորդագրության մեջ։

ajax-loader