Լուրեր

Պետք է գնահատենք, թե պետական դավաճանության դեպքերը որքանով են ազդել 44–օրյա պատերազմի արդյունքի վրա. ՔԿ նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասներ է հայտնել 44–օրյա պատերազմի առնչությամբ հարուցված քրեական վարույթներից: Պողոսյանը թեմային անդրադարձավ ԱԺ–ում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին:  «44–օրյա պատերազմի ընթացքում ունենք բազմաթիվ քրեական վարույթներ՝ հարուցված տարբեր հանցատեսակներով՝ սկսած անփութությունից, պաշտոնական լիազորություններն անցնելուց մինչև պաշտոնական դիրքը չարաշահել, դասալքություն, հրաման չկատարել և այլն: Այդ վարույթները հիմնական բաժանել ենք մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրաստիճան սպաներից, ...

Կարդալ ավելին »

Գեղհովիտում բացվել է Հայոց բանակին նվիրված լուսանկարների ցուցահանդես

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի մշակույթի կենտրոնում բացվել է «Ազգը՝ բանակ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը։  Ինչպես տեղեկացրեց ցուցահանդեսի նախաձեռնող ու հեղինակ, լրագրող, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանը, Հայոց բանակի նվիրված ցուցահանդեսը, որի լուսանկարները պատմում են բանակի մասին սկսած 1989 թվականից մինչև ներկա օրերը, առաջին անգամ բացվել է 2025 թվականի փետրվարի սկզբին «Թեքեյան մշակութային կենտրոն»-ում։ Մարտի 5-ին՝ Սպարապետ վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ...

Կարդալ ավելին »

Հայ-ֆրանսիական պարի փառատոն՝ Գավառում

Գեղարքունիքի մարզի և ֆրանսիական Իզերի դեպարտամենտի միջև մշակութային գործակցությամբ Գավառ քաղաքում պարի փառատոն է անցկացվում: 14 խումբ ներկայանում է ժամանակակից պարերով: Արդեն 6 տարի հայ պատանիների հետ աշխատում են ֆրանսիական Հալե Էգայան պարախմբի մասնագետները: Համատեղ փորձում են ավանդական պարերին զուգահեռ զարգացնել նաև ժամանակակիցը:  Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, համույթի պարուսույցների այցերը տարեկան երեք անգամ են, ...

Կարդալ ավելին »

Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ պատգամավորն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ժամկետային զինծառայության ձևաչափի ընտրության հնարավորություն 18 տարին լրացած քաղաքացիների համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ օրենսդրական փաթեթը ներկայացնելիս՝ Հայկ Սարգսյանն առաջարկեց կրճատված ժամկետով ծառայության հնարավորությունը տրամադրել նաև 18 տարին լրացած քաղաքացիներին։ Ներկայում նման տարբերակով կարող են օգտվել միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։  Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ ...

Կարդալ ավելին »

Միրզոյանական 12-րդ մրցույթին կմասնակցի 20 պատանի կոմպոզիտոր

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթին մասնակցության իրավունք է ստացել 20 կոմպոզիտոր։ Նրանք կբաժանվեն երկու տարիքային խմբերի:  Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) հանդես կգան Ադրիանա Շահինյանը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Գագիկ Ավետիսյանը, Լիանա Մազմանյանը, Մոնթե Միքայելյանը, Մոնիկա Ավագյանը, Յուրի Ավագյանը, Նատալի Եղիազարյանը, Ռուբեն Հարությունանը, որոնք կներկայացնեն մեկ երգ՝ գրված հայ հեղինակի հայալեզու բանաստեղծության հիման վրա և ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Չինաստանը գտնվում են հարաբերությունների զարգացման փուլում. Արարատ Միրզոյանը՝ Լի Սինվեյին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թ. մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը:  «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, ...

Կարդալ ավելին »

Հօգուտ Հայաստանի բռնագանձվել է մոտ 22 միլիոն դրամ

Դատարանի վճռով՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ձեռքբերված գույք:  Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

Կարդալ ավելին »

Լեհաստանը փակում է Կրակովում ՌԴ հյուպատոսությունը՝ մեղադրելով Մոսկվային Վարշավայում տեղի ունեցած հրդեհի մեջ

Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը պետք է 30 օրից ավարտի իր աշխատանքը, իսկ դիվանագետները պետք է հեռանան երկրից։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկա Մոսցիցկայա-Դենդիսը։ «Ինչպես (խմբ.՝ Պոզնանում հյուպատոսության) դեպքում, ռուսական կողմին տրվել է վերջնաժամկետ, սովորաբար ոչ պակաս, քան 30 օր, փակելու դիվանագիտական ​​հաստատությունը», – ասել է դիվանագետը TVP Info-ով հեռարձակված ճեպազրույցում: Գերատեսչության ...

Կարդալ ավելին »

Քննչական կոմիտեի նախագահը բանկային զեղծարարությունների հարցով միջնորդագիր է հղել Կենտրոնական բանկի ղեկավարին

Բանկային զեղծարարարությունների, խարդախությունների դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս:  Այդ մասին ԱԺ–ում Քննչական կոմիտեի տարեկան հաղորդման ներկայացմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:  Նա նշեց, որ Քննչական կոմիտեում գործում է առանձին մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում, որը զբաղվում է կիբեռհանցագործությունների տարբեր դրսևորումներով:  «Վերջին ժամանակահատվածում բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր ու բազմաթիվ քրեական ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքին հասցված նոր հարվածների մասին, որոնց հետևանքով երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ լույս մայիսի 12-ի գիշերը ռուսական ուժերը երկրի վրա են արձակել 108 հարվածային անօդաչու թռչող սարք։ Հարվածների արդյունքում տուժել են Օդեսայի, Դոնեցկի, Նիկոլաևի և Ժիտոմիրի մարզերը։ Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով Սումիի իշխանություններին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader