Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 17։15 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 6,5 րոպե է։
Կարդալ ավելին »Լուրեր
Նախագիծ. պետության համար առաջնային կարևորության մասնագիտությունների համար ուսանողական կրթաթոշակները կբարձրանան
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Նախագծի ընդունման նպատակն է հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի համար, ինչպես նաև ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը, այդ ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Մայրաքաղաքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Հանրապետության տարածքում` ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում 11-13-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 15-ին ...
Կարդալ ավելին »Օրենսդրական բարեփոխումներ՝ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին խոշոր տնտեսավարող սուբյեկտների կողմից մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարելու և այլ կերպ տնտեսական գործունեությունը սահմանափակելու հնարավոր դեպքերը, մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Այս մասին հայտնում է ՄՊՀ հանրային կապերի բաժինը։ ...
Կարդալ ավելին »Tesla-ն Շանհայում կկառուցի Megapack էներգիայի պահեստավորման գործարան
Tesla-ն մտադիր է Megapack էներգիայի պահեստավորման օբյեկտ կառուցել Շանհայում։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Շանհայի փորձնական ազատ առևտրի գոտու Լինգան շրջանի ղեկավարության և Tesla-ի միջև կիրակի օրը։ Նախնական փուլում գործարանը կարտադրի մինչև 10000 այդպիսի կուտակիչ՝ մինչև 40 ԳՎտ/ժ ընդհանուր հզորությամբ։ Ձեռնարկության շինարարության աշխատանքների մեկնարկը նախատեսված է այս տարվա երրորդ եռամսյակում, իսկ այն պետք է շահագործման հանձնվի 2024 թվականի երկրորդ եռամսյակում։ Շանհայի ...
Կարդալ ավելին »Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 36.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 34,427.3 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 36.1%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 17.3%-ով և կազմել 1,528.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 16.9%-ով և կազմել 2,916.3 տոննա։ Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 20.0%-ով և կազմել ...
Կարդալ ավելին »Գերեվարվածներից շատերի ճակատագրերը մինչ օրս պարզված չեն․ ՀՀ ԱԳՆ
31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց. տվյալներ, որոնք փաստագրված են «Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Այս մասին հայտարարություն ...
Կարդալ ավելին »ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, ևս մեկին փնտրում են
Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր , որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ադրբեջանական բանակի զինծառայողներ են անհետացել։ Ըստ հաղորդագրության՝ բանակի երկու զինծառայողներ մոլորվել են ոչ բարենպաստ եղանակային ...
Կարդալ ավելին »Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։
Կարդալ ավելին »ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Այդմասին հաղորդում է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: Օսմանին նաև հանդիպումներ կունենա խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ըստ հաղորդագրության՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակը կլինի ԵԱՀԿ-ի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ամրապնդումը, անվտանգության առկա ...
Կարդալ ավելին »