Լուրեր

Նոր գիտելիքներով, տեղեկատվություն և հաճելի տպավորություններ, հանդիպում ԿԲ-ում

Այսօր՝ ապրիլի 13-ին, Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտության հեռակա կրթաձևի ուսանողները Ֆինանսներ, հաշվառում և աուդիտ ամբիոնի վարիչ Արփենիկ Մուրադյանի նախաձեռնությամբ մասնակցեցին ՀՀ Կենտրոնական գանձապետարանի և Ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված թրեյնինգի: Ուսանողները ծանոթացան Հայաստանի բորսային համակարգին, արժեթղթերի շուկաներին, քննարկեցին հիմնական հարցերը, դիտեցին տեսաֆիլմ: Օրը հագեցած էր նոր գիտելիքներով, տեղեկատվությամբ և հաճելի տպավորություններով:

Կարդալ ավելին »

Ձեռքին ԶՊՄԿ-ում սպանվածի հեռախոսն էր. ինչպես են հայ երիտասարդները բռնել ադրբեջանցուն (տեսանյութ)

Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: News.am-ը կապ է հաստատել երիտասարդներից Գոռ Օհանջանյանի հետ, որը մանրամասներ է պատմել դեպքից: «Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, ...

Կարդալ ավելին »

Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին, 14-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 15-ին, 16-ին՝ նույնքան կբարձրանա։ Երևանում ապրիլի 13-ին կեսօրից հետո, ապրիլի 14-ին սպասվում է, 17-ին, 18-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թ. ապրիլի 12-ին ժամը 18:10-ին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված 6 զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա․ նախարար

Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ունենք դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պիտի լինի ապաքինումը։ Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը

Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որն ապրիլի 10-ին Հայաստանի տարածք էր անցել ծառայակցի հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը»,- ասված էՊՆ հաղորդագրության մեջ: 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների կորելու մասին։ Նույն օրը պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 13-04-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.94%-ով և կազմել 83.09 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.73%-ով և կազմել 87.11 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 13-04-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.03%-ով և կազմել 2031.40 դոլար, արծաթի գինն աճել է 0.47%-ով և կազմել 25.62 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.63%-ով և կազմել 1028.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 13-04-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.98%-ով և կազմել 2325.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.70%-ով և կազմել 8916.50 դոլար, կապարի գինն աճել է 2.01%-ով և կազմել 2129.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.46%-ով և կազմել 23579.00 դոլար, անագի գինն աճել է 1.22%-ով և կազմել 24022.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 13-04-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 33646.50 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 4091.95 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.85%-ով և կազմել 11929.34 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader