Լուրեր

851 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 851 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառած 43.036.149 դրամ վնաս․ ԱԱԾ

2023թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ։ Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 287 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 98 քրեական վարույթ։ Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 66 նյութ, որոնց մի ...

Կարդալ ավելին »

Ոսկու և արծաթի գինն աճել է

NYMEX բորսայի ապրիլի 24-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.36%-ով և կազմել 2002.80 դոլար, արծաթի գինն աճել է 0.36%-ով և կազմել 25.23 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 1101.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Ապրիլի 25-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի և 26-28-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կկայանա Հայաստանում

Երևանը պատրաստ է ընդունել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից՝  նշելով, որ ապրիլի 25-ին` ժամը 17։00-ին, Միկա մարզահամալիրում կկայանա առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ Նախքան այդ՝ ժամը 13։00-ից, կկայանան առաջին մենամարտերը։ Մուտքն ազատ է։

Կարդալ ավելին »

Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանությունը, մեր պատմության մեծագույն ողբերգությունը լինելուց բացի, նաև ամենակարևոր դասն է, որից պետք է հետևություններ անել։ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության միջոցով նպատակ ուներ մեկընդմիշտ փակել Հայկական հարցը։ Ընդհանուր առմամբ՝ 1895-ից մինչև 1922 թվականը զոհվել է ավելի քան 2 640 000 հայ, որից մեկ ու կես միլիոնը՝ 1915-23 թթ.։

Կարդալ ավելին »

ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփել է գործունեությունը

ՀՀ Գիտությունների ազգային ակացեմիայի Բնական գիտությունների բաժանմունքի ապրիլի 20-ին տեղի ունեցած տարեկան ընդհանուր ժողովում բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրել է 2022թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները. «Շրջակա միջավայրի գիտություններից մինչև պարենային անվտանգություն (նվիրվում է Էկոկենտրոնի ստեղծման 30 և հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանի 70-ամյակներին)» (Զեկ.` ...

Կարդալ ավելին »

Շատերը դարձել են ֆինանսական բուրգի սխեմաներով հանցագործությունների զոհ. ՔԿ-ն հորդորում է չտրվել գերշահույթի խոստումներին

ՀՀ քննչական կոմիտեում քննվող թվով 6 քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ վեր են հանվել լայն տարածում գտած՝ ֆինանսական բուրգի սխեմայով Հայաստանում կատարվող հանցագործությունների ընդհանուր մեխանիզմները։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դրանց էությունն այն է, որ ֆինանսական բուրգերի համակարգողները, գերշահույթ ստանալու նպատակով, ֆինանսական կազմակերպությունում ներդրումներ կատարելու պատրվակով քաղաքացիներին դրդում են գույքային (ֆինանսական) միջոցներ ներգրավել՝ նյութական օգուտը պայմանավորելով բացառապես նրանց կողմից նոր ...

Կարդալ ավելին »

Մշակվելու է կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտ

Այգիներում, զվարճանքի կենտրոններում ամենաակտիվն ամռան ամիսներն են և, սովորաբար, հենց ամռանն ընդառաջ էլ ստուգվում է կարուսելների անվտանգությունը։ Առաջացել է կարուսելների, զվարճահարմարանքների առանձին դետալների, այդ թվում՝ մետաղական կոնստուկցիաների առանձին դետալների մասնագիտացած փորձարկումների անհրաժեշտություն: Որոշում է կայացվել մշակել կանոնների առավել խստացման նորմատիվ ակտ, որի նպատակն է կարուսելների էլ ավելի անվտանգ շահագործումը: Արդյունքում, այն կարուսելները, որոնց դետալները չեն համապատասխանի նորմատիվ պահանջներին, մասնագիտացված կազմակերպությունների ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Ապրիլի 21-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 22-23-ը, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-21-ը կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 21-ին, 24-25-ը ժամանակ առ ժամանակ ...

Կարդալ ավելին »
ajax-loader