Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 9-ին մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Ինչպես տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ ...
Կարդալ ավելին »Լուրեր
ԶՊՄԿ–ն ռեկորդային հարկ է վճարել․ գործադիրն ընդունեց հանքարդյունաբերության ռազմավարությունը
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին»։ «ԶՊՄԿ–ն 2022թ–ին վճարել է ռեկորդային թվով հարկեր` 145 մլրդ 536 մլն դրամի։ Իսկ, օրինակ, 2016թ–ին ԶՊՄԿ–ն վճարել էր 7.8 մլրդ դրամ հարկ։ 2023թ–ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ–ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն` առաջին եռամսյակում 2 անգամ շատ հարկ է վճարել, քան ամբողջ 2016թ–ին։ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց Պետական գույքի կառավարման` 2022-ի հաշվետվությունը
Կառավարությունը մայիսի 11-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվետվությունն ընդգրկում է 2022 թվականի օրացուցային տարվա ընթացքում Ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների ...
Կարդալ ավելին »Մինչև 471 հազար դրամ․ դիրք պահող զինծառայողի աշխատավարձը կբարձրանա ատեստավորմամբ
Պաշտպանության նախարարությունը սահմանեց զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ ատեստավորման արդյունքներով չի հաշվարկվելու հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով առնվազն 1 պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական։ «Ատեստավորման արդյունքներով հաշվարկվելու է ...
Կարդալ ավելին »Դժվար է հիշել մի համատեղ փաստաթուղթ, որն Ադրբեջանը չի խախտել․ Փաշինյան
Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ իր վերջին գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված հիմնարար պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Հարցը, որը ծագում է ...
Կարդալ ավելին »Հենրիխ Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում «Միլանը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին և պարտվեց 0:2 հաշվով: Խաղի հաշիվը բացվեց 8-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, իսկ 11-րդ րոպեին փայլեց Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: Այս գոլով ու հանդիպման ընթացքում ցուցաբերած ակտիվության համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ...
Կարդալ ավելին »Թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ՝ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ։ Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ։ ՊԵկ-ը հաըտնում է տնտեսվարողների ըմբռնումն ու ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։
Կարդալ ավելին »Նավթի գներ. 11-05-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 73.07 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.13%-ով և կազմել 76.96 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 11-05-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.01%-ով և կազմել 2038.40 դոլար, արծաթի գինը նվազել է 1.20%-ով և կազմել 25.56 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.61%-ով և կազմել 1126.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 11-05-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 2.24%-ով և կազմել 2268.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 8475.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 2136.50 դոլար, նիկելի գինը նվազել է 4.15%-ով և կազմել 22531.00 դոլար, անագի գինը նվազել է 0.57%-ով և կազմել 25846.00 ...
Կարդալ ավելին »