Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 15917.24 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 7418.21 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 7777.70 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 1037.13 կետ:
Կարդալ ավելին »Լուրեր
ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այդ մասին տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին »Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալը կրկին կալանավորվել է
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի բողոքը՝ մեղադրյալ (ամբաստանյալ), Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով (վարույթով) 2017 թվականի նոյեմբերի 3-ին Վ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը և հայտարարվել էր ...
Կարդալ ավելին »Հաղպատի փլուզված աշտարակն ամբողջությամբ կվերականգնվի
Հաղպատի աշտարակը, որը վնասվել էր վերջին տարիների երկրաշարժերից, ինչի պատճառով էլ այն 2023-ի մայիսի 14-ին փլուզվել էր, ամբողջությամբ կվերականգնվի: Այդ մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Նրա խոսքով՝ Հաղպատում պարբերաբար ամրակայման և վերականգնման աշխատանքներ իրականացվել են, սակայն վերջին մի քանի տարում՝ ոչ: «Հաղպատի աշտարակը վնասվել էր վերջին երկրաշարժերից: ...
Կարդալ ավելին »Freedom House․ ԼՂ-ում վեճը հայրենի հողում ազատություն փնտրողների ու ավտորիտար ագրեսորի միջև է
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններին` ադրբեջանական ուժերը շարունակում են շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և ավելացնելով աշխարհի ժողովրդավարական պետությունների կողմից հրատապ օգնության կարիքը: Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամին և խաղաղ բնակչության դեմ վայրագությունների կանխման անհրաժեշտությանն է անդրադառնում Freedom House իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածը: Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Մինչ ...
Կարդալ ավելին »Մոտ 40 տոկոսով ավելացել է 5 և ավելի երեխա ունեցողների թիվը
Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: ՄԱԿ-ն այն առաջին անգամ նշել է 1994 թվականին: Օրն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու ընտանիքների բարեկեցության ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված ծրագրերին, առկա մարտահրավերներին: Հրավիրած ասուլիսում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը նշեց, որ այս տարվա թեման է՝ «Աշխարհում ժողովրդագրական գործոնների ազդեցությունն ընտանիքիների վրա»: «Այս ազդեցությանը պետք ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. հինգ անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, պարզվել է դրանում ներգրավված մասնակիցներից 6-ի ինքնությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թ. ապրիլի 5-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ...
Կարդալ ավելին »Անձրև և ամպրոպ․ այս շաբաթն էլ խոնավ կլինի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մայիսի15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 15-ին հնարավոր է նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ը և 18-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում կատարվել է 9587 հեկտար գարնանացան
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի մայիսի 12-ի դրությամբ կատարվել է 9587 հեկտար գարնանացան։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը, 5996 հեկտար կազմել են գարնանացան գարու, 2300 հեկտար՝ կարտոֆիլի, 600 հեկտար՝ գարնանացան ցորենի, 136 հեկտար՝ այլ հացահատիկի, 134 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 104 հեկտար՝ լոբու, 57 հեկտար՝ ոլոռի, 13 հեկտար՝ հնդկացորենի, 13 հեկտար՝ ոսպի, 10 հեկտար՝ սիսեռի, 2 հեկտար՝ ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանը կփոխի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը
Երևանի քաղաքապետարանը մտադիր է փոխել մայրաքաղաքի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը։ Այսօր՝ մայիսի 15-ին, հարցը քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը հայտնեց, որ անցած շաբաթ հանդիպում են ունեցել ճանապարհաշինական ընկերությունների հետ՝ Երևան քաղաքի ճանապարհների սպասարկման ընդհանուր մեթոդաբանությունը քննարկելու համար։ «Ճանապարհների սպասարկման մեջ ներառված են փոսալցման, գծանշման, նշանների, հենապատերի փոփոխության ամբողջական աշխատանքները։ Որոշակի ...
Կարդալ ավելին »