ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,247.1 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.1%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 1.4%-ով և կազմել 2,832.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 22.9% և կազմել 587.4 տոննա։
Կարդալ ավելին »Լուրեր
Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա: Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային ...
Կարդալ ավելին »Tesla-ն մտադիր է գործարան բացել Հնդկաստանում
Tesla-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել հնդիկ պաշտոնյաների հետ Հնդկաստանում էլեկտրական մեքենաներ և մարտկոցներ արտադրելու համար Հնդկաստանում գործարան հիմնելու հնարավորության շուրջ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Tesla-ն առաջարկել է գործարանի կառուցումը Դելիի հետ բանակցությունների փակուղային ավարտի պայմաններում 2022 թվականին: Այնուհետև ընկերությունը, որը ցանկանում էր կազմակերպել իր արտադրանքի մատակարարումը Հնդկաստան, ցանկանում էր իշխանություններին ստիպել նվազեցնել մեքենաների ներմուծման շատ բարձր մաքսատուրքերը, սակայն մերժում ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին սպասվում է մառախուղ, նաև՝ կարկուտ
Հանրապետության տարածքում մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ին՝ նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ին ցերեկային ժամերին կնվազի 6-8 ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն կսահմանափակի ՌԴ ադամանդների վաճառքը
Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման շրջանակներում մտադիր է սահմանափակել Ռուսաստանից ադամանդի առևտուրը։ Այդ մասին ուրբաթ օրը Հիրոսիմայում Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովից առաջ կայացած ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Կարդալ ավելին »«Սյունիք» օդանավակայանը հրավիրում է աշխատանքի
Կապանի «Սյունիք» օդանավակայանը հայտարարում է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին։ Պահանջվում են ժամանման սրահի սպասարկման աշխատակից, հավաքարար, ավիացիոն անվտանգության աշխատակիցներ, կապի մասնագետ, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետներ։ Օդանավակայանում տեխնիկական թռիչքներ կկատարի L410 տիպի քաղաքացիական օդանավը։
Կարդալ ավելին »80 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 80 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում: ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 32 մլն դրամի չափով տուգանք: ՊԵԿ-ը ներկայացրել է չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ...
Կարդալ ավելին »Հայաստանի ներդրումային հեռանկարները․ քննարկում Սամարղանդում
Սամարղանդ քաղաքում անցկացվող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին կից գործարար համաժողովի շրջանակներում կայացել է «Հայաստանի ներդրումային հեռանկարներ» պանելային քննարկումը: Պանելային քննարկման բանախոսներն էին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանը եւ Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը:
Կարդալ ավելին »Ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ՀՀ ՆԳՆ
Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ «Հարգելի վարորդներ, կոչ ենք անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի ...
Կարդալ ավելին »Ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18 -ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 19 -ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 10,15,17, Նար-Դոսի ...
Կարդալ ավելին »