NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.54%-ով և կազմել 1957.30 դոլար, արծաթի գինը նվազել է 1.53%-ով և կազմել 23.14 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 1032.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Լուրեր
LME. Գունավոր մետաղների գներ. 30-05-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2237.50 դոլար, պղնձի գինը չի փոխվել և կրկին կազմել է 8135.00 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2078.50 դոլար, նիկելի գինը չի փոխվել և կրկին կազմել է 21162.00 դոլար, անագի գինը չի փոխվել ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսները չեն փոփոխվել․ 30-05-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 33093.34 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 4205.45 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 12975.69 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street ...
Կարդալ ավելին »Լավագույն սմարթֆոն արտադրողները․ թոփ 10
SlashGear կայքը կազմել է սմարթֆոնների լավագույն ապրանքանիշերի ցանկը, որոնք օգտագործում են լավ տեսախցիկներ, հզոր պրոցեսորներ, բարձրորակ էկրաններ իրենց սարքերում և մշտապես ձգտում են գրավել և պահպանել սպառողների ուշադրությունը։ Ցուցակը գլխավորել է Samsung-ը։ Ցուցակի հեղինակների կարծիքով՝ Galaxy շարքի Samsung սմարթֆոնները հիանալի կերպով համատեղում են բարձր տեխնոլոգիական հնարավորություններն ու նորարարական դիզայնը։ Այս սմարթֆոններն ունեն լավ էկրաններ, որոնք հարմար են ինչպես առօրյա օգտագործման, այնպես էլ խաղերի ...
Կարդալ ավելին »ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ
ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ ...
Կարդալ ավելին »Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կբարեկարգվի նոր սկզբունքով: Այդ մասին հայտարարվել է մայիսի 29-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ սա կլինի նոր չափանիշ, որով այսուհետ կառաջնորդվի համայնքը՝ «այգիների կառուցում» կամ «բարեկարգում» տերմիններն օգտագործելիս: Հաշվի առնելով տարածքն ու ծրագրի կարևորությունը՝ փոխքաղաքապետը հանձնարարել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում նախագիծը դնել հանրային քննարկման:
Կարդալ ավելին »Ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545- ով
2022 թվականին նախորդ տարվա համեմատ ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545-ով։ Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «Թեև արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կանխատեսված 3600-ից ավել է եղել 698-ով, ընդհանուրը՝ 4298, իսկ ծանր հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներինը կանխատեսված 12-ից՝ ...
Կարդալ ավելին »Հարցաքննվել են պաշտոնատար անձինք. ՔԿ-ն՝ Ցեղասպանության թանգարանի հարակից տարածքում թղթերի այրման մասին
Ցեղասպանության թանգարանի շենքի հարակից տարածքում մետաղե տարայի մեջ թղթերի այրման վերաբերյալ հրապարակված տեսագրության առնչությամբ Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ մայիսի 23-ին նախաձեռնվել է քրեական վարույթը և կատարվում է նախաքննություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ»-ի ղեկավար, ինչպես նաև ֆոնդի պահպանության համար պատասխանատու ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանը Նուբարաշենի աղբավայրում շարունակում է ամենօրյա աշխատանքները
Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է, ինչ մարվել է, սակայն քաղաքապետարանը որոշել է շարունակել աղբավայրի տարածքում ամենօրյա աշխատանքը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա խոսքով՝ աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարվել է շաբաթ օրը` մայիսի 27–ին, կեսօրից հետո։ Սակայն որոշվել է շարունակել տարածքի մշակման աշխատանքները՝ ամռանը հնարավոր հրդեհներից խուսափելու համար: «Որոշվել ենք աղբավայրում ...
Կարդալ ավելին »Մտքների ծայրով չանցնի, որ այս մեթոդով նոր հողազավթում կանեն. Ավինյանը՝ կենտրոնի ծառահատման մասին
Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել: Այդ մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքին: Նա նաև դժգոհել է «թեժ գծի» աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն սկսել: «Տեխնիկական խնդրի պատճառով ստացվում է այնպես, որ հաստաբուն ծառերը՝ բարդիները, հատվել են: Ես վստահ եմ, ...
Կարդալ ավելին »