Տեղ գյուղի հատվածում հունիսի 15-ին ժամը 13:35-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից: Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հունիսի 15-ին ժամը 11:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:
Կարդալ ավելին »Լուրեր
Մենք ՀՀ ինքնիշխան տարածքում ենք, շարունակելու ենք աշխատել. Երասխում մետաղաձուլարան կառուցող ընկերության տնօրեն
Ներկա պահին գործարանի շինհրապարակում աշխատանքներ չեն ընթանում: Պատկան մարմինների հետ մի քանի տեխնիկական հարցեր ճշտելուց հետո գործարանի տարածքում աշխատանքները կշարունակենք: Երասխ այցելած լրագրողների հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը: «Իհարկե՝ միջադեպից անհանգստացած ենք, բայց խուճապ չկա: Մենք գտնվում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքում, հաստատակամ ենք մեր գործունեության մեջ, ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի նպատակը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը խանգարելն է․ Արարատի մարզպետ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Երասխ այցելած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման հետ կապված բնապահպանական որևէ խնդիր չկա։ Ադրբեջանական կողմի պնդումները բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրականության հետ որևէ կապ չունեն, Ադրբեջանի նպատակն ընդամենը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը խանգարելն է։ «Ադրբեջանի գործողությունները միտում ունեն խանգարել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը։ Նրանք հայտարարում են բնապահպանական խնդիրների մասին, սակայն վստահեցնում ...
Կարդալ ավելին »Ադրբեջանն արգելել է բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով
Հակարիի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Բացի դրանից, ...
Կարդալ ավելին »Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան
Հայաստանը 2022 թվականին ռազմական արդյունաբերության հետ կապված ունի արձանագրված հաջողություններ, ինչը նկատել է նաև հակառակորդը: Այդ մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: «Ռազմական արդյունաբերության հետ կապված 2022-ին ունենք արձանագրած հաջողություններ, որն, ի զարմանս մեզ, նկատել է նաև հակառակորդը՝ իհարկե չգիտակցելով, ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Իտալիան կգործակցեն ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ Այդ մասին հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ Այցելության նպատակն ...
Կարդալ ավելին »Հաշվեքննիչ պալատը պետբյուջեի կատարման հաշվետվության ֆինանսական ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չի արձանագրել
2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չեն արձանագրվել։ Ազգային ժողովում այս մասին ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։ «Հաշվեքննության արդյունքներով հաշվեքննիչ պալատը հանգել է դրական կարծիքի, որովհետև ստացել է բավարար համապատասխան տեղեկատվություն հաշվեքննության ենթարկված մարմիններից և ֆինանսական հաշվետվությունները բոլոր առումներով զերծ են էական խեղաթյուրումներից։ Հաշվեքննիչ պալատը փաստում է, որ 2022 թվականին պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը Տեղ գյուղի հատվածում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելին »Գրեթե 20 երկիր ցանկանում է միանալ BRICS-ին. Ռյաբկով
BRICS-ին միանալ ցանկացող երկրների թվաքանակը շարունակում է աճել և արդեն հասել է գրեթե երկու տասնյակի: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Միավորմանն անդամակցելու հավակնորդների ցանկը շարունակում է համալրվել: Պետությունների թվաքանակը, որոնք շահագրգռված են մտնել այս միավորման կազմ, մոտենում է երկու տասնյակի: Սա արտացոլում է միջազգային ասպարեզում BRICS-ի աճող և արդեն շատ նշանակալի դերը՝ որպես համախոհների միավորում, ես կցանկանայի ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 15-06-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 33979.33 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 4372.59 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 13626.48 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ