Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ...
Կարդալ ավելին »Լուրեր
Չքերծվող և առանց պատյանի․ Apple-ը կստեղծի դիմացկուն iPhone
Apple-ը նախատեսում է ստեղծել iPhone, որը պատյանի կարիք չունի. այն գրեթե անհնար է քերծել: Ընկերությունը արտոնագրել է նյութ, որը պատյանը քերծվածքների նկատմամբ դիմացկուն կդարձնի։ Ինչպես նշում է Daily Mail-ը, նոր նյութը բնութագրվում է որպես «հիբրիդ»: Գաղափարը ենթադրում է այդ նյութի կիրառումը «մատիտի ծայրից փոքր» տրամագծով դիմացկուն կլոր հատիկների հետ, որոնք կարող են պատրաստվել կերամիկական, մետաղից կամ այլ նյութից: Այս հատիկները ...
Կարդալ ավելին »Մեզ ուրախացնում են մեր դաշնակցի հաջողությունները․ Օվերչուկը՝ Հայաստանի տնտեսական աճի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ խորը, փաստարկված և միանգամայն միանշանակ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և տնտեսական բուռն աճի հիմնական պատճառը։ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի համար Ռուսաստանը մնում է կարևոր առևտրային գործընկեր և արդյոք տեսնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գուցե, հիմա ավելի շատ նայում է դեպի Արևմուտք: «Նիկոլ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք
Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 19-ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակել է Սոթքի և Երասխի ուղղությամբ
Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմում տուժածներ չկան:
Կարդալ ավելին »Անձրև և ամպրոպ․ Հայաստանում տրոպիկական ամառ է
Հայաստանի տարածքում հունիսի 19-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 18-23-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երևանում հունիսի19-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև ...
Կարդալ ավելին »ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելին »3 տարվա ընթացքում Ռուսաստանում Visa և Mastercard վճարումները գործնականում կվերանան
Երեք տարվա հորիզոնում Ռուսաստանի Դաշնությունում Visa և Mastercard քարտերով վճարումները գործնականում կվերանան, ասել է Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալը։ Նրա խոսքով, միջազգային վճարային ենթակառուցվածքը SWIFT-ից կտեղափոխվի տարածաշրջանային հարթակներ հինգ տարվա ընթացքում։ Ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունում վճարումների մեջ անկանխիկ վճարումների տեսակարար կշիռը հասել է 81.2%-ի՝ աճման միտումով:
Կարդալ ավելին »Գեղարքունիքում կատարվել է 17 հազար 809 հեկտար գարնանացան
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի հունիսի առաջին կեսի դրությամբ կատարվել է 17 հազար 809 հեկտար գարնանացան։ Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը, նախնական տվյալներով 7465 հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս համայնքում, 4059 հեկտար՝ Գավառ համայնքում, 3913 հեկտար՝ Մարտունի համայնքում և 852 հեկտար՝ Ճամբարակ համայնքում։ 8614 հեկտար կազմել են գարու, 6452 հեկտար՝ կարտոֆիլի, 602 հեկտար՝ գարնանացան ցորենի, ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է 25 սանտիմետրով
2023 թվականի հունիսի 15-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ գրանցված նիշից նվազել է 25 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանություն և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի մայիսի վերջերից մինչ հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 46 միլիոն 264 հազար խորանարդ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ