Լուրեր

ԿԳՄՍ նախարարը և Լատվիայի դեսպանը քննարկել են գործակցության հնարավորությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 06-06-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 71.89 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.00%-ով և կազմել 76.52 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 06-06-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.84%-ով և կազմել 1975.30 դոլար, արծաթի գինն աճել է 0.55%-ով և կազմել 23.68 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.98%-ով և կազմել 1040.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 06-06-23

 Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 2244.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.19%-ով և կազմել 8335.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 2028.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.48%-ով և կազմել 20898.00 դոլար, անագի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 25565.00 ...

Կարդալ ավելին »

Մարտունու բաժնի ոստիկանները ձերբակալել են ինքնաշեն հրազենով սպանության փորձ կատարած տղամարդուն

Մարտունու բժշկական կենտրոնից հունիսի 3-ին, ժամը 23.35-ին ոստիկանները հաղորդում են ստացել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Գեղհովիտ գյուղի 44-ամյա մի բնակիչ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22.30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի կահույքի արտադրամասի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը ինքնաշեն հրազենով կրակել է 44-ամյա համագյուղացուն, ապա, հրազենը թողնելով ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 06-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.59%-ով և կազմել 33562.86 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 4273.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 13229.43 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են. 06-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 15963.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 7200.91 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 7599.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 1048.37 կետ:

Կարդալ ավելին »

Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 4083 խախտում, մարզերում՝ 8613

ՀՀ մայրաքաղաքում մայիսի 29-ից հունիսի 5-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4083 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 91 մեքենա։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 158, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 211 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 55, չամրակապված վարելու՝ 142, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա Մինսկում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեն հունիսի 8-ին Մինսկում կայանալիք նիստում կքննարկի իր պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։ Այդ մասին հունիսի 5-ին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «Հունիսի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը»,-նշել է ...

Կարդալ ավելին »

Վրաստանը Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կկառուցի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 5-ին հայտարարել է Թբիլիսիի մերձակայքում նոր միջազգային օդանավակայան կառուցելու որոշման մասին։ «Մենք հանգել ենք այն որոշման, որ անհրաժեշտ է կառուցել նոր օդանավակայան, որը կլինի միջազգային, ժամանակակից մակարդակի: Կարծում ենք՝ դրա համար լավագույն վայրը Վազիանին է՝ նախկին օդանավակայանը: Ցանկանում ենք հրավիրել լավագույն ճարտարապետներին, դիզայներներին և մասնագետներին, որպեսզի ուսումնասիրեն այս վայրը և վերջնական որոշում կայացնեն»,- ինչպես հաղորդում ...

Կարդալ ավելին »
ajax-loader