Լուրեր

Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են շուրջ 44 մլն դրամ հափշտակելուն. նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի թիկնապահ Է. Ս.-ն ու վարորդ Հ. Բ.-ն օժանդակել են Մ. Պ.-ի կողմից վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 44 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակություն կատարելուն: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Պ.-ն իր անձնական թիկնապահ Է. ...

Կարդալ ավելին »

Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառվի․ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Դատարանը Հայաստանի վարչապետի որդուն առևանգելու գործով մեղադրվող, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին 4 տարվա ազատազրկման դատապարտելու որոշում է ընդունել․ միևնույն ժամանակ, դատարանը որոշում է կայացրել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան։ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է,  նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Փորձաշրջանի ընթացքում Գայանե Մարտիրոսյանի վարքագծի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց. Փաշինյան

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական կոնգրեսին իր ելույթում: «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի և ակտիվության ցուցանիշները բարենպաստ հիմք են ստեղծում թե՛ ընթացիկ տարվա, թե՛ մոտ ապագայի համար խիստ լավատեսական սպասումների ձևավորման համար։ 2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է 12,6 տոկոս։ ...

Կարդալ ավելին »

Խոշոր վթար Հրազդանի կիրճում․ «Փարվանա» ռեստորանի մոտ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ

Երեւանում, այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։50-ի սահմաններում Հրազդանի կիրճում, «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ բախվել են 39-ամյա Արմեն Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի և 33-ամյա Հովհաննես Գասպարյանի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ...

Կարդալ ավելին »

2024 -ից Հայաստանում ծխախոտը կվաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչ մի պատկեր չի լինի։ Հունիսի 9-ին Ազգային ժողովում՝ տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Սա, ինչպես նշեց պատգամավորը, նախատեսված է «Ծխախոտային արտադրատեսակների ...

Կարդալ ավելին »

Հայկական ֆուտբոլի պատմության բացառիկ պահը կամ Հենրիխ Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայում

Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Ստորև ներկայացնում ենք armenpress-ի անդրադարձն այդ իրադարձությանը։ Դժվարանում եմ պատկերացնել մոտ 15 տարի առաջ մեր մտքով կանցնե՞ր, որ մի օր հայ ֆուտբոլիստի ենք տեսնելու ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագը իր ձեռագրով գրում է հայկական ֆուտբոլի նոր էջը: Այդ էջերում աշխատասիրության, ջանասիրության, ...

Կարդալ ավելին »

Աբովյան պուրակում օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. հարուցվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Աբովյան պուրակի տարածքում գտնվող հողամասի կադաստրային գործը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2002 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ՝ Աբովյան պուրակում գտնվող հողամասը վերակառուցման նպատակով, 15 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել է «Սամարտ» ընկերությանը: Երևանի քաղաքապետի նույն թվականի մայիսի ...

Կարդալ ավելին »

Սոչիում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

 Սոչիում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի նախագահը կհանդիպի նաև ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ: Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահը կհանդիպի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Կարվինում գյուղատնտեսական աշխատանք կատարող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունից, ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 09-06-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.03%-ով և կազմել 70.87 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.58%-ով և կազմել 75.55 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »
ajax-loader