ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 33944.40 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 4409.53 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 13685.48 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է երթևեկությունը Լաչինի միջանցքով
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը փակելու և միջանցքով առանց այդ էլ սահմանափակ երթևեկությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տարածած հաղորդագրության՝ որպես երթևեկությունը դադարեցնելու պատճառ Ադրբեջանում նշում են այն, թե իբր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաներով մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու դեպքեր են բացահայտվել։ Նշվում է, որ մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտն անցակետով ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներն աճել են․ 11-07-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 15673.16 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 7143.69 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 7273.79 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.75%-ով և կազմել 993.19 կետ:
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 11-07-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.16%-ով և կազմել 73.46 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.24%-ով և կազմել 78.14 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Վարչապետը Կոտայքում ծանոթացել է համայնքների զարգացման ծրագրերի ընթացքին
Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի ընթացքին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը, վարչապետը նախ եղել է Հրազդանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում (ՔՍԳ), ծանոթացել վերջինիս գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ գրասենյակի նպատակն է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել տեղական ինքնակառավարման ...
Կարդալ ավելին »Տոնական համերգ Ագարակում՝ Հանքագործի և մետալուրգի տոնի առթիվ
Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ հուլիսի 15-ին, ժամը 19։00-ին Ագարակում կկայանա տոնական մեծ համերգ։ Այդ մասին տեղեկացնում է ՍյունիքTV-ին։ Ելույթ կունենան Արամ MP3-ին, «Հայաթ փրոջեքթը», Լադանիվան, Ալլա Լևոնյանը և այլ հայտնի երգիչներ։
Կարդալ ավելին »Աշխարհի երկրներն իրենց ոսկին վերադարձնում են ՌԴ-ի արժութային պահուստների արգելափակման պատճառով. Reuters
Աշխարհի երկրների ավելի ու ավելի շատ կենտրոնական բանկեր են տուն վերադարձնում նախկինում արտասահմանյան բանկերում պահվող ոսկին։ Դրանով նրանց ձգտում են խուսափել Արևմուտքի երկրների կողմից ոսկեարժութային պահուստների արգելափակման սցենարներից, ինչը պատահել է Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում ռազմական գործողություններ ծավալելու պատճառով։ Հուլիսի 10-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Invesco ներդրումային ընկերության ուսումնասիրությունը։ Բանկային ճյուղում «լայն տարածում» է ստացել «արտասահմանյան երկրների ...
Կարդալ ավելին »«Սյունիքը» պարգևատրել է Առաջին խմբի փոխչեմպիոն թիմին
«Սյունիք» ՖԱ-ն պարգևատրել է Գորիսի ֆուտբոլի թիմի աղջիկներին։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։ «Այցելել էինք Գորիս՝ շնորհավորելու «Սյունիք-աղջիկներ» թիմին՝ Հայաստանի Առաջին խմբի փոխչեմպիոն դառնալու առթիվ: Ակումբի ղեկավարության որոշմամբ՝ աղջիկները պարգևատրվեցին»,- նշված է տարածած հաղորդագրությունում
Կարդալ ավելին »Վարչապետը ծանոթացել է Հրազդանում կատարվող կառուցապատման աշխատանքներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզ այցի ընթացքում Հրազդան քաղաքում ծանոթացել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: «Հաջորդիվ ծանոթացա Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 771 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից, իսկ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ...
Կարդալ ավելին »Իրանի նորանշանակ դեսպանը սկսել է իր առաքելությունը Հայաստանում
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր առաքելությունը։ Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ Հայաստանում իր առաքելությունը սկսելուց առաջ նորանշանակ դեսպանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Նշվում է, որ դեսպանի հետ հանդիպմանն Իրանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է Իրանի կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու վերաբերյալ։
Կարդալ ավելին »