Կառավարության որոշմամբ «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափեր կստեղծվեն։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նա նշեց, որ նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ: «Արդեն ձևավորվել է 8 հանրային լողափ։ Գործում են անվճար ծառայություններ, սակայն սպասարկող ընկերությունների կողմից կլինեն վճարովի ծառայություններ»,- ասաց Սիմիդյանը։ Նա նշեց, ...
Կարդալ ավելին »Լուրեր
Առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու քննության համար կսահմանվի պարզեցված ընթացակարգ
Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներին: «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 11 ձեռնպահ ձայներ: Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է հենց առաջին անգամ ...
Կարդալ ավելին »«Սևան ազգային պարկի» տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար
Դատախազի նախաձեռնությամբ 2023 թվականի հունիսի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ»-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Գ.-ն 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և ...
Կարդալ ավելին »Սալյուտների ներմուծումը, վաճառքն ու կիրառումը Հայաստանում կարգելվի․ օրենքն ընդունվեց
Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հրագործական արտադրանքների ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքը։ Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։ Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենսդրությամբ հրավառությունները դասարակգում են 5 դասերի։ 1-ին և 2-րդ դասերը օրենքով կոչվելու են կենցաղային նշանակության ...
Կարդալ ավելին »Սիբիրի երկրամասում կրկին ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել
Առաջիկա օրերին անոմալ շոգ եղանակ է սպասվում Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասերում և Տիվայի Հանրապետությունում։ Օմսկում երկրորդ օրն անընդմեջ օդի ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի Օբ-Իրտիշյան վարչության մամուլի ծառայությունում։ «Օմսկում երկրորդ օրն անընդմեջ օդի ջերմաստիճանը գերազանցել է պատմական առավելագույնը: Հուլիսի 12-ին այն կազմել է +38,9 աստիճան: Դա 1,5 աստիճանով բարձր է ...
Կարդալ ավելին »ՀՀ նախագահն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 13-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ: Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։ Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, միավորել Նոյեմբերյանի տարածաշրջանի ...
Կարդալ ավելին »Գերմանիայի արտաքին գործերի պետնախարարը կայցելի Հայաստան
Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Թոբիաս Լինդները կայցելի Հայաստան: Այդ մասին հայտարարեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-ում «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկմանը: Նա ընդգծեց, որ հայ-գերմանական համագործակցության օրակարգը վերջին ժամանակահատվածում հատկապես ակտիվացել է: «Նախատեսվում է Գերմանիայի արտաքին գործերի պետնախարարի այցը Հայաստան, հայ-գերմանական քաղաքական ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 6 ամսով արգելեց անմշակ կաշվի արտահանումը Հայաստանից
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամիս) արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Խոսքը անմշակ կաշվի արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու մասին է: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 21-իցև գործում է մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։ Կատարված ուսումնասիրությունները ...
Կարդալ ավելին »2023-ին բարձր տնտեսական աճ ապահովելու շատ լավ հնարավորություն ունենք․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի շատ լավ հնարավորություն առաջին հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականին նույնպես ապահովել բարձր տնտեսական աճ։ Փաշինյանն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։ «Ունենք շատ լավ հնարավորություն առաջիկա հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականին նույնպես ապահովել բարձր տնտեսական աճ։ Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել կապիտալ ծախսերի իրականացման մեր տեմպին ու որակին։ Ծախսերի մասին խոսելիս՝ երբեք չպետք ...
Կարդալ ավելին »Հակառակորդի կրակոցներից 2 զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքերովվ քրեական վարույթներ են հարուցվել
Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել: Այդ մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «2023 թվականի հուլիսի 12-ին ժամը 05։30-ի, ապա 12:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, դիպուկահար կրակոցներ են ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ