Լուրեր

WhatsApp-ում նոր գործառույթներ են հայտնվել

WhatsApp մեսենջերի մշակողները շարունակում են բարելավել այն և ներդնել նոր գործառույթներ։ Վերջին թարմացումների շրջանակում հավելվածում երկու հետաքրքիր գործառույթներ են հայտնվել, որոնք կհեշտացնեն հավելվածի օգտագործումը և էլ ավելի հարմար կդարձնեն շփումը հաղորդագրությունների միջոցով։ Հաղորդագրությունների ֆիլտրում Առաջին թարմացումում WhatsApp-ի մշակողները ավելացրել են հաղորդագրությունների ֆիլտրման գործառույթ հենց չատի ցուցակում: Սա նշանակում է, որ օգտվողներն այժմ կկարողանան կառավարել ֆիլտրերը անմիջապես հավելվածի հիմնական էկրանից: Ֆիլտրերի ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը տուգանքներ է սահմանել շուկաներում ապօրինի աշխատող օտարերկրացիների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով տուգանքներ է սահմանում այն ​​օտարերկրացիների նկատմամբ, որոնք աշխատում են մանրածախ շուկաներում առանց աշխատանքի թույլտվության կամ արտոնագրի: Օրենքը փոփոխում է Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը և լրացնում այն ​​դրույթ, որի համաձայն՝ տուգանք է սահմանվում 3000-4000 ռուբլի (Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի և Լենինգրադի մարզերում՝ մինչև 5000 ռուբլի): Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական ...

Կարդալ ավելին »

2023-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 28,1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 102,087.3 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 25.6%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 6.2%-ով և կազմել 4,043.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 9.2%-ով և կազմել 8,351.2 տոննա։ Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 9.3%-ով և կազմել ...

Կարդալ ավելին »

50 ամենահարուստ ռուսաստանցիները՝ ըստ Forbes-ի

Forbes-ը հրապարակել է 2022-ին ստացված շահաբաժիններով 50 ամենահարուստ ռուսների վարկանիշը: Այն գլխավորել է Lukoil-ի գլխավոր բաժնետեր Վագիթ Ալեքպերովը, որի շահաբաժինների եկամուտը գնահատվում է 155.7 միլիարդ ռուբլի։ Forbes-ը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերին Lukoil-ը հայտարարել է 2021 թվականի և 2022 թվականի 9 ամիսների համար անհապաղ շահաբաժինների վճարման մասին՝ 549 միլիարդ ռուբլի ընդհանուր գումարով։ Վարկանիշում երկրորդը Norilsk Nickel-ի նախագահ և համասեփականատեր ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը մայիսի համեմատությամբ բարձրացել է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակն այս պահին 1956 սմ է, մայիսի 14-ի դրությամբ բարձրացել է 13 սմ-ով: Այդ մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ-ում Սևանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ: «Մայիսի 14-ի դրությամբ Սևանի մակարդակը եղել է  1943 սմ: Մենք այսօրվա դրությամբ ունենք 1956 սմ: Այսինքն՝ մայիսի 14-ից հետո Սևանի մակարդակը 13 սմ-ով բարձրացել է»,-ասաց փոխնախարարը: Այս ...

Կարդալ ավելին »

Ռոբերտ Հովհաննիսյանը Benasque Open 2023 շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է

այաստանը ներկայացնող շախմատիստները հաջող են մասնակցում «Benasque Open 2023» շախմատի միջազգային մրցաշարին: Իսպանիայի Բենասկե քաղաքում ընթացող համանուն մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը Իսպանիայում ընթացող «Benasque Open 2023» շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է: Հայ շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր։ Մրցաշարին մասնակցում է նաև Հայկ Մարտիրոսյանը, ով վաստակել է 6 միավոր և այժմ ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել են Հատիսի գագաթին գտնվող ամրոցի պեղումները

 ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա:  Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց) գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Պատերի ...

Կարդալ ավելին »

Դրոշին ներկայացվող պահանջները խստացվում են՝ տուգանքի չափերը կբարձրանան

 Հայաստանի Հանրապետության դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու համար սահմանվում է ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում: «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արմենուհի ...

Կարդալ ավելին »

Կյանքից հեռացել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հուլիսի10-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը: Այդ այս մասին տեղեկանում ենք Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տարածած հաղորդագրությունից: «ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հուլիսի10-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր ...

Կարդալ ավելին »

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

Անձնագրային ծառայություններում հերթերը կարգավորելու համար ներդրված էլեկտրոնային հերթագրման համակարգը տալիս է իր արդյունքը։ Քաղաքացիները հերթագրվում են  https://migration.e-gov.am/ էլեկտրոնային հարթակում, մոտենում անձնագրային ծառայություն ու կարճ ժամանակում սպասարկվում։  «Արմենպրես»–ի հետ զրույցում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ համակարգի ներդրման առաջին իսկ օրերից անձնագրային ծառայություններում մեծաթիվ հերթեր չկային։ «Դեռ նախորդ տարվա ավարտին, երբ ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղի չէին ունեցել, Ոստիկանության անձնագրերի ...

Կարդալ ավելին »
ajax-loader