Լուրեր

Մարվել է Ջրահովիտ գյուղում բռնկված հրդեհը

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 24-ին ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Ջրահովիտ գյուղի 2-րդ փողոցում այրվում է խոտի դեզ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել` 19:35-ին: Այրվել են գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը և հարկից տարածքում մոտ 1100 հակ պահեստավորած անասնակեր:

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 25-07-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.88%-ով և կազմել 78.96 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.69%-ով և կազմել 82.93 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 25-07-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.07%-ով և կազմել 1963.20 դոլար, արծաթի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 24.70 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.28%-ով և կազմել 972.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 25-07-23

 Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.20%-ով և կազմել 2209.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.77%-ով և կազմել 8517.00 դոլար, կապարի գինն աճել է 1.66%-ով և կազմել 2175.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.17%-ով և կազմել 21428.00 դոլար, անագի գինն աճել է 0.38%-ով և կազմել 28601.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 25-07-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 35411.24 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 4554.64 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 14058.87 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 25-07-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 16190.95 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 7427.31 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 7678.59 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.08%-ով և կազմել 1023.34 կետ:

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը Հայաստանում բնապահպանական առումով շատ ավելի լավ դիրքում է, քան Ադրբեջանում․ Ջհանյան

Ադրբեջանը, ի դեմս իր կեղծ բնապահպանների, ֆեյք փաստեր է ներկայացնում Հայաստանի դեմ՝ փորձելով խոչընդոտել մեր երկրի տնտեսական առաջընթացը։ Հրավիրած մամուլի ասուլիսին այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ «Հանքարդյունաբերությունում բնապահպանական միջազգային չափանիշները պահպանելու առումով Հայաստանը շատ ավելի լավ դիրքում է, քան հենց Ադրբեջանը: Ավելին, բնապահպանական խնդիրները լուծելու, թափանցիկ ...

Կարդալ ավելին »

«Հումանիտար բեռն առանց ժամանակ կորցնելու հասցնել Արցախի ժողովրդին»․ ցուցարարները նամակ են փոխանցել ՄԱԿ-ին

Ալյուրի պարկեր, ձեթ, շաքարավազ, աղ, սուրճ, քաղցրավենիք, նպարեղեն, հիգիենայի պարագաներ, առաջին բուժօգնության դեղորայք. «Բացում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչներն ու մասնակիցները Արցախ ուղարկելու համար արդեն մի քանի օր է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հումանիտար օգնություն են հավաքում։ Նախաձեռնության կազմակերպիչները Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ուղղված նամակ են կազմել ու փոխանցել գրասենյակ։ Նամակում մասնավորապես նշված է, որ հաշվի առնելով ՄԱԿ կանոնադրության նպատակները, ...

Կարդալ ավելին »

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի և 26-ի ցերեկը առանձին շրջաններում, 25-ին, 26-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ...

Կարդալ ավելին »

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից 11 բուժառու տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ հուլիսի 24-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում ...

Կարդալ ավելին »
ajax-loader