ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման առանցքում եղել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ...
Կարդալ ավելին »Լուրեր
Հնդկաստանի բնակչությունը հասել է 1,3 միլիարդի՝ անկախ ՄԱԿ-ի կանխատեսումներից
Հնդկաստանի բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ, կառավարության մոտավոր գնահատմամբ, կազմել է 1,392 միլիարդ: Փաստորեն, չի իրականացել այն կանխատեսումը, որ հուլիսին Հնդկաստանի բնակչության թիվը կգերազանցի Չինաստանի բնակչության թիվը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ներքին գործերի պետական նախարար Նիտյանանդ Ռայը։ «Այսպիսով, 1,392 միլիարդ թվաքանակը ոչ միայն ցածր է Հնդկաստանի համար ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով վարչության բնակչության հիմնադրամի` հուլիսի համար կանխատեսումից (խմբ․՝ 1,429 ...
Կարդալ ավելին »ԱՄՆ ՄԶԳ-ի նոր ծրագրով սոցիալական պաշտպանության ոլորտում կիրականացվեն մի շարք նախագծեր
Երևանում մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը՝ միտված սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական ներառմանն ու հզորացմանն առնչվող հարցերին: 20 միլիոն դոլար արժողությամբ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» հնգամյա ծրագիրն իրականացվում է «Դիմոքրասի Ինթերնեյշնլի» կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի այլ գործընկերների հետ անմիջական համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակականությունը մատնանշելու համար միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ...
Կարդալ ավելին »Պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
Հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:
Կարդալ ավելին »Ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՀ մշտական ներկայացուցչին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալները: Այդ մասին հայտնում է ֆինանսների նախարարությունը: Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռաիսիին մեր երկրում արդյունավետ աշխատանքի և սերտ համագործակցության համար: Նախարարը կարևորել ...
Կարդալ ավելին »Apple-ը փակում է իր My Photo Stream ֆունկցիան
Apple-ը նախատեսում է մինչև այս տարվա հուլիսի վերջ փակել լուսանկարների առցանց պահպանման իր հայտնի My Photo Stream ծառայությունը։ TechRadar-ի տեղեկություններով՝ ծառայությունը կփակվի հուլիսի 26-ին: My Photo Stream-ը գործարկվել է 2011-ին, և այդ ժամանակվանից այն Apple-ի օգտատերերի համար դարձել է լուսանկարների ժամանակավոր պահման հիմնական հարթակներից մեկը։ Ծառայությունն ավտոմատ կերպով ներբեռնում էր iPhone-ի վերջին 1000 լուսանկարները, որոնց օգտատերը հասանելիություն էր ստանում իր բոլոր ...
Կարդալ ավելին »Իրանի Azad իսլամական համալսարանում բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին
Իրանի «Azad իսլամական համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին, իսկ դիմորդների ընդունելությունը կանցկացվի առանց քննության, գրում է Էրմենիհաբերը։ Հուլիսի 24-ին Իրանի Ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Էքբեր Բաբային հայտարարել էր, որ Իրանի սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ միայն հայերը իրավունք ունեն մայրենի լեզվով կրթություն ստանալու։ Նա նաև հավելել է, որ վերոհիշյալ ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակով մատուռում լքված նորածնի մայրը
Իրավապահները հայտնաբերել են հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածնին թողած մորը։ Այդ մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Այս պահին նրա հետ քննչական գործողություններ են ընթանում»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին երեխային գյուղի շները հասցրել ...
Կարդալ ավելին »Երևանի լուսավորության համակարգը կարդիականացվի
ևանում օգոստոսի 1-ից արտաքին լուսավորության համար կսահմանվի նոր ժամային գրաֆիկ։ Ամռանն ու աշնանը լուսավորությունը կլինի մինչև ժամը 2։00-ը, իսկ ձմռանն ու գարնանը` 1։00-ը։ Հրավիրած ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այժմ բոլոր վարչական շրջաններում ակտիվ աշխատանքներ են կատարվում արտաքին լուսավորության վերականգնման առումով։ Հին նատրիումային տեսակի լուսատուները փոխարինվում են նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով։ ...
Կարդալ ավելին »Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում 19 բեռնատար սնունդ
Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում: «Որոշում է կայացվել, որ պետք է 400 տոննայի չափով հումանիտար աջակցություն ցուցաբերվի՝ սնունդ, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ